«Քաղաքացի դիտորդ». Նորագյուղում լցոնում է եղել. Բռնության են ենթարկել դիտորդին
ОБЩЕСТВО«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իրենց դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքերը:
Ըստ նախաձեռնության, Նորագյուղի թիվ 9/27 ընտրատեղամասում դեռ վաղ առավոտից ընտրախախտումներ են գրանցվել: Դիտորդները ահազանգել են, որ մատյաններում նախօրոք լրացված էջեր կան եւ հանձնաժողովի նախագահն հրաժարվում է արձանագրություն կազմել: Օրվա ընացքում շարունակվող կուտակումները եւ կեղծ վստահված անձանց մասին արձանագրություն կազմելու դիտորդների հորդորը հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Քոչարյանը եւս մերժել է: Ժամը 08 անց ընտրատեղամաս է ժամանել թաղային հեղինակություն Բոգոյի` Ռուբեն Սիմոնյանի (ներկայումս՝ Կոստանյան) անձինք եւ դիտորդների ու ընտրողների աչքի առաջ լցոնում իրականացրել: Ընթացքում բռնության է ենթարկվել «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Նարեկ Շախբազյանը: Վիրավորել եւ սպառնացել են նաեւ դիտորդներին:



