Թրամփը հայտնել է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթվանից կվերականգնի ՄԱԿ-ի պատժամիջոցների ընթացակարգերի գործադրումը ընդդեմ Իրանի: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Մենք կզբաղվենք պատժամիջոցների վերադարձով: Դուք դա կտեսնեք հաջորդ շաբաթ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ զարմացած չէ պատժամիջոցների երկարաձգման հարցով օգոստոսի 14-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքներով: Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները նախապես գիտեին, թե այդ քվեարկությունն ինչ ելք կունենա:
Օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի պաշտպանել Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ բանաձևը: Փաստաթղթի ընդունման դեմ հանդես են եկել ՌԴ-ն և Չինաստանը, քվեարկության մյուս մասնակիցները ձեռնպահ են եղել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



