Մուրացան՝ այն, ինչի մասին լռում են դասագրքերը․ ու՞մ հետ դավաճանեց նրան կինը ու ինչպես մահացավ գրողը հոգեբուժարանում
ОБЩЕСТВОԾնողներն անմիջապես երեխային դրեցին դագաղի մեջ և դուրս բերեցին: Այդ տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու:
Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց: Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, շարունակեց ապրել: Նա հասցրեց արթնանալ մինչև փոսի մեջ հայտնվելը: Ամեն ինչ սկսվեց մահանման կյանքից և ավարտվեց մահանման կյանքով: Երկու հիվանդություն՝ սկզբում սև ծաղիկը, ապա հոգեկան խանգարումը, փորձեցին Մուրացանից խլել կյանքը: Առաջինին չհաջողվեց, երկրորդի մոտ ստացվեց: Մուրացանի ցեղում կային հոգեկան խանգարում ունեցողներ: Հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, հայրը նոպաներ էր ունենում և ուշաթափվում…
***




