Վերջին րոպեներին քվեարկության գնացողի փոխարեն արդեն քվեարկել են
ОБЩЕСТВОԱռավոտյան ժամերին ընտրատեղամասերում համեմատաբար հանգիստ վիճակ էր, քանի դեռ քվեարկությունը նոր էր սկսվել: Դե շենքի լիազորները էլի անում էին իրենց «աշխատանքը», մարդկանց էլի ուղորդում էին, բայց օրվա վերջում, երբ ընտրողներից էլ «գալու հույսեր» չկան, ընտրատեղամասերում արդեն անցել են «գործի»:
Իր փորձով կիսվել է Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ Արման Ղարագուլյանը, ով քվեարկել է օրվա վերջին րոպեներին թիվ 84 մանկապարտեզում՝ Շերամի 15, 7/10Լ .«Ուրեմն մեր տանը ահագին մարդ է գրանցված, բայց այսօր մենակ հայրիկս էր քվեարկել... ցուցակի մեջ ստորագրելիս նկատեցի, որ ինչ-որ ավելորդ ստորագրություններ կան: Գրանցամատյանի մոտ նստած տղան շատ "գրագետ" էր աշխատում... անձնագիրը այնպես էր դնում, որ ծածկվում են անունները և երևում է միայն հասցեն... մնացածը արդեն հասկացաք... հա իմ անունի դեմ քվեարկել էին արդեն, ինձ էլ հարմարացնում էր քրոջս անվան դիմաց... անձնագիրս ձեռքից վերցրեցի ու բացատրություն պահանջեցի... "դե գիտեք ինչ կարող է ստացվել է, ձեր տնից կարող է մեկը...." ու սենց բաներ: Վստահ եմ մտածված տակտիկա էր, և այն տներում որտեղ շատ մարդիկ կան համատարած կիրառվել է... Մի խոսքով դիտորդներին կանչեցի, խախտումը խնդրեցի գրանցել, քվեարկեցի, եկա»:



