ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով
МЕЖДУНАРОДНОЕՀեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի կորոնավիրուսի առաջին թեստը դրական է եղել, առաջիկայում նա երկրորդ թեստ կհանձնի. «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է փոխվարչապետի մամուլի ծառայությունը:
«Յուրի Պետրովիչի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Փոխվարչապետն առաջիկայում կրկին թեստ կհանձնի: Նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա: Դրական արդյունքի դեպքում Յուրի Պետրովիչը կշարունակի հեռավար աշխատել, ինչպես նաև` կպահպանի «Ռոսպոտրեբնադզորի» պահանջները և կինքնամեկուսանա. դա անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության աշխատակիցներին և նրա գործընկերներին պաշտպանելու համար»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



