Վրաստանի խորհրդարանի խոսնակը թյուրիմացություն է անվանել պատրիարք Իլյա 2-րդի նախաձեռնությունը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին թյուրիմացություն է անվանել դատապարտյալներին համաներում հայտնելու իրավունք շնորհելու մասին Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի նախաձեռնությունը։
«Չեմ կարող նման դեպք հիշել, երբ այդ ծանր բեռը դրվեր պետության ղեկավարից բացի ուրիշ մարդու ուսերին։ Խոսքը հավանաբար նրան այդ գործընթացում ներառելու մասին է, այլ ոչ թե դրա իրավունքը ինչ-որ մեկին հանձնելու կամ կիսելու։ Նման սահմանադրական մոդել ես չգիտեմ։ Հավանաբար թյուրիմացություն է տեղի ունեցել»,- ասել է Ուսուպաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը նախօրեին հնչեցրել էր պատրիարք Իլյա Երկրորդը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



