Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում կվերսկսվեն
ОБЩЕСТВОԱյսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



