Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա. Արթուր Վանեցյան
ПОЛИТИКАԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին անհանգստացնում է կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահացածների թիվը: Հայաստանում այն անցել է 1000-ից։
««Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքելը չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել՝ մեր նման երկրների ցուցանիշներից։
Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով: Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Բայց՝ ցավոք»,- տեսակետ է հայտնել Վանեցյանը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



