«Խոստումը» հասանելի է Netflix-ում. Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը
БЛОГԱմերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին լուրով՝ հայտնելով, որ այն հասանելի է Netflix հավելվածում:
««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով ֆիլմի պաստառը:
Հիշեցնենք, որ իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են հոլիվուդյան աստղեր Օսկայ Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ժեյմս Քրոմվելը և շատ այլ դերասաներ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



