«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն մեզ պաշտպանելու համար». Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգը վերադարձել է դեպքի վայր և կիսվել ապրումներով
МЕЖДУНАРОДНОЕԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում օրերս տեղի ունեցած հզոր պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգը վերադարձել է դեպքի վայր և կիսվել իր ապրումներով, գրում է Daily Mail պարբերականը։
ԱՄՆ-ում որպես բժիշկ աշխատող 29-ամյա Իսրաա Սեբլանին իր հարսանեկան արարողությանը պատրաստվել է երկու շաբաթ, սակայն պատահարից հետո միակ բանը, որ կարող է անել, ողջ մնալու համար Աստծուն շնորհակալություն հայտնելն է։
«Ցանկացած աղջկա նման շատ երջանիկ էի, որ ամուսնանում եմ։ Մտածում էի՝ ծնողներս շատ երջանիկ կլինեն ինձ սպիտակ զգեստով տեսնելու համար»,- պատմել է նա լրագրողներին և նշել, որ կատարվածից հետո փոքր-ինչ ուշքի գալուց հետո նա ամուսնու հետ որոշել է այնուամենայնիվ շարունակել արարողությունը։
«Ես այդ պահը չէի ապրում, պարզապես քայլում էի, ժպտում, շուրթերս էին ժպտում, այդքանը, ոչ մի ավել բան»,-ասել է նա։
Շարունակությունը՝ այստեղ
			
			
			
			
			
				
			
			
			


