Հնդկաստանում ալկոհոլից ավելի քան 100 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկական Փենջաբ նահանգում աճում է անորակ ալկոհոլի օգտագործման հետեւանքով մահվան դեպքերի թիվը: Վերջին տվյալների համաձայն՝ զոհ է դարձել 104 մարդ: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ ալկոհոլից զոհերի թիվը կարող ավելի շատ լինել, հայտնում է RG-ն՝ վկայակոչելովThe Times of India-ն:
Ոստիկաններն արդեն 25 մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են անորակ ալկոհոլային խմիչքների պատրաստման եւ իրացման մեջ: Մահվան առաջին 5 դեպքը գրանցվել էր մեկ շաբաթ առաջ Տառն Տարանի շրջանի երկու գյուղերում: Այնուհետեւ մահվան դեպքերի մասին հաղորդումներ սկսեցին ստացվել այլ բնակավայրերից:
Կեղծված ալկոհոլի նախնական զննումը ցույց է տվել դրա մեջ թունավոր դենատուրացված սպիրտի առկայությունը, որն օգտագործվում է լաքաներկային աշխատանքներում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



