Իրանում ձերբակալվել է «ԱՄՆ-ից հովանավորվող» խմբավորման պարագլուխը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են «ԱՄՆ կողմից աջակցություն ստացող» ահաբեկչական խմբավորման պարագլխի։ «Թոնդար» կոչվող կազմակերպության ղեկավարը, ըստ իրանական կողմի հայտարարության, իրավապահների ձեռքն է ընկել հատուկ գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Այս խմբավորմանն իրանական կողմը մեղադրում է 2008 թվականին Շիրազում մզկիթի պայթեցման ահաբեկչական գործողության մեջ, որին զոհ էր դարձել 10-ից ավելի մարդ, ևս 2 հարյուրից ավելի մարդ վիրավորվել էր։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրելու այդ գործողության համար։
Իսկ բուն խմբավորումը հանդես է գալիս Իրանում շահական պետական կառավարման համակարգը վերականգնելու օգտին, ինչը հակասում է Իսլամական Հանրապետության ամբողջ տրամաբանությանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



