Ջերմուկ քաղաքի ընտրատեղամասերի տվյալները ժամը 14:00 ին
ОБЩЕСТВОԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` Հայաստանում, դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:
Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։ Համաձայն օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:
Ջերմուկ քաղաքի թիվ 39/50 ընտրատարածքում, ժամը 13:30-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 1912 բնակիչներից, իրենց քաղաքացիական պարտքն են կատարել՝ 470-500 ընտրող: Ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սամվել Մանուկյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Իսկ Ջերմուկի թիվ 39/51 ընտրատարածքում, ժամը 13:30-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 1878 բնակիչներից, իրեն քաղաքացիական պարտքն են կատարել՝380-410 ընտրող: Ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Վահրապ պողոսյանը Past.am-ի հետզրույցում նշեց, այս պահի դրությամբ ընտրախախտումներ չեն գրանցվել: Երկու հանձնաժողովներն էլ Past.am-ի հավաստիացրեցին, որ ոչ մի ընտրախախտում այս պահի դրությամբ չի գրանցվել: Իսկ ընտրատեղամասերի մոտակայքում մեքենաների և մարդկանց կուտակումներ չկան:
Ի դեպ, Ջերմուկի թիվ 39/50 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Ջերմուկ քաղաքի ավագանու անդամ Արմինե Արսենյանը: Past.am-ի այն հարցին, թե տկին Արսենյանը «ԱՅՈ» թե՞ «Ոչ» է քվերակել, Արսենյանը պատասխանեց. «Քվերակել եմ` մեր երկրի խաղաղության համար»:
Նարեկ Միրզոյան Past.am



