Սևանում կազմակերպած փարթիին մասնակցել է նաև ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը
ОБЩЕСТВОIrakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սեւանի լողափերից մեկում երեկ տեղի է ունեցել բազմամարդ խնջույք, որը կազմակերպվել և իրականացվել է պարետատան կանոնների կոպիտ խախտումներով։ Ինքը՝ Հայկ Սարգսյանը դեռեւս չի մեկնաբանել կատարվածը։ Մինչդեռ մամուլում տեղեկություններ կան, որ լողափը պատկանում է պատգամավորին։ Տարածված լուսանկարներից մի քանիսում պարզ երեւում է, թե ինչպես է Սարգսյան Հայկը համակարգչով ինչ-որ բաներ ստուգում, ամենայն հավանականությամբ՝ օրվա «դախոդը»։ Իշխանական պատգամավորի մասնակցությամբ փարթիին անդրադարձել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տալով ծիծաղելի պարզաբանում։ Ըստ Մակունցի՝ Սարգսյան Հայկը մի պահ է հայտնվել խրախճանքի վայրում և վերջ։ Իհարկե իշխանության ներկայացուցիչը չի մոռացել հայտնել, որ դիմակ չկրելու համար Սարգսյանը կտուգանվի։
«Խոսակցությունը շատ արագ է տևել, քանի որ ես շտապում էի ասուլիսի։ Նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ հանգստանում են նաև այլ քաղաքացիներ։ Նա նաև տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ՝ եղել է առանց դիմակի։
Շարունակությունը՝ այստեղ



