Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Դի­մորդ­նե­րը պետք է հաշ­վի առ­նե­ին ռիս­կե­րը. ունենք բա­վա­կա­նին բարդ իրա­վի­ճակ»

ИНТЕРВЬЮ

Այս տարի բուհերի ընդունելության քննությունները չեն անցնում առանց ցնցումների: Դիմորդները դժգոհում են, որ ստանալով բարձր միավորներ՝ չեն կարողացել ընդունվել բուհ, ԿԳՄՍ նախարարությունն ասում է՝ իրենք նախապես իրազեկել են, որ այս տարի ուժեղացվել է առաջին հայտի գերակայության սկզբունքը:

 Դիմորդների դժգոհություններին արձագանքել են պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլք: Մինչ կողմերը կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել և ինչ անել ստեղծված իրավիճակում, «Փաստը» կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրույցում փորձեց պատասխանել կարևոր հարցերին՝ ինչո՞ւ ունեցանք նման իրավիճակ, որո՞նք են հնարավոր լուծումները:

 

Պարզ էր՝ մրցակցությունը բարձր էր լինելու

Կարելի է ասել, որ այս իրավիճակը կանխատեսելի էր: Երբ քննությունների թիվը դարձավ մեկ, արդեն պարզ էր, որ մրցակցությունը բարձր է լինելու երկու պատճառով: Առաջին՝ դիմորդները կենտրոնանալու էին մեկ առարկայի վրա և ավելի բարձր արդյունք էին ապահովելու: Երկրորդ՝ որոշ դիմորդներ, օգտվելով այն հանգամանքից, որ մեկ քննություն է լինելու, կարող էին փոխել իրենց մասնագիտական կողմնորոշումը: 

Օրինակ՝ ինչ-որ մեկը որոշել էր դառնալ քաղաքագետ, բայց տեսնելով, որ մեկ քննություն է, որոշեց դիմել իրավաբանական ֆակուլտետ, որովհետև մեկ քննությամբ նրա շանսերն ավելի մեծանում էին: Եթե նախկինում իրավաբանական ֆակուլտետում մեկ տեղի համար դիմում էր 1-2 դիմորդ, ապա այս տարի 3-4 դիմորդ կար:

Դիմորդները պետք է կանխատեսեին ռիսկերը

Ինձ դուր չի գալիս այն փաստարկը, թե ինչու պետք է ցածր միավորով ինչ-որ մեկն ընդունվի, իսկ բարձր միավոր ստացողը՝ ոչ: Նախ՝ սկսենք նրանից, որ ցածր միավորով ընդունված դիմորդները որևէ կանոն չեն խախտել: 

Ընդունելության կանոնն ասում է, որ ընդունելությունը կատարվում է առաջին հայտով, այսինքն՝ եթե ես դիմել եմ բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետ և ստացել եմ ցածր միավոր, բայց դիմել եմ առաջին հայտով, ապա նախ պետք է ես ընդունվեմ, հետո նոր ուրիշ ֆակուլտետից դուրս մնացողը: 

Տրամաբանությունը սա է եղել, նախ՝ ընդունվում են առաջին հայտով դիմածները, հետո, եթե թափուր տեղ մնաց, կարող են այլ տեղերից բարձր միավորով դուրս մնացած դիմորդները գալ և մասնակցել այդ թափուր տեղերի մրցույթին: Ի դեպ, նշեմ, որ երբեմն այդ ցածր ու բարձր միավորը խիստ հարաբերական է: 

Ճանաչում եմ երեխաների, որոնք 12-13, թվում է՝ ցածր միավոր են ստացել, բայց նրանք իրենց ուժերով են պարապել: 19-20 միավոր ստացողներ կան, որոնք հինգ տարի դասախոսի մոտ պարապել են: 

Դիմորդներ կան, որոնք դպրոցի գիտելիքներով 12 միավոր են ստացել, չէի ասի, թե նրանք վատ ուսանող կարող են լինել կամ նրանց ընդունակությունները ցածր են: 

Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք դիմում էին մրցակցային ֆակուլտետներ, պետք է հաշվի առնեին ռիսկը: Մարդիկ, որոնք դիմում էին մրցակցային՝ իրավագիտության, բուժական, անգլերենի գծով, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ, պետք է այդ ռիսկն իրենց աչքի առաջ ունենային, որ հնարավոր է՝ բարձր միավորով դուրս մնան: 

Նախարարությունն այս մասին ասել է, բայց լավ կլիներ ավելի հաճախակի ասվեր և կոնկրետ օրինակներ բերվեին: Ունենք բավականին բարդ իրավիճակ: «Հայոց պատմություն» առարկայից 18-18,5 միավոր հավաքելը խաղ ու պար չէ, դա տքնաջան աշխատանքի արդյունք է: Մարդկայնորեն հասկանում եմ այդ դիմորդներին: 

Բացի դա, այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա՝ դիմորդների մի մասը բանակ է գնալու, եթե հիմա իրենք ոչ մի տեղ չընդունվեն, վերադարձից հետո բարդ է լինելու: 

Դժվար է ասել, թե ինչ կարելի է անել

Ստեղծված իրավիճակում լուծումներից մեկը լրացուցիչ տեղերի բացումն է: Մեկ է՝ դրանք վճարովի են, բյուջեի վրա դա որևէ լրացուցիչ գումար չէ, գուցե անգամ բյուջեի մուտքերն ավելանան: Բայց այստեղ էլ են հարցեր առաջանում՝ արդյոք բուհը պատրա՞ստ է այդքան շատ ուսանող ընդունել: Նախարարությունը նախ պետք է հասկանա՝ քանի հոգի է դուրս մնացել բուհերից: Շատ բան նաև դրանից է կախված: 

Հաջորդ հարցն այն է, որ շատ դիմորդներ, օրինակ՝ իրավաբանականից կամ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետից դուրս մնալով, ընդունվել են այլ տեղեր, հիմա եթե լրացուցիչ տեղեր բացվեն, նրանք կարող են ասել՝ մենք էլ ենք ուզում այդ լրացուցիչ տեղերից օգտվել: 

Հարց է նաև այն, որ թափուր տեղերն այն համալսարաններում են, որտեղ դիմորդները շատ դեպքերում, դժվար թե, ցանկանան գնալ: Մի մասը ոչ պետական համալսարաններ են, մանկավարժական մասնագիտություններ և այլն: Մենք 90-ական թվականներին էլ ենք ունեցել նման իրավիճակ և երբեմն, այո, լրացուցիչ տեղեր էին տրվում:

Մարզային բուհերում կատաստրոֆիկ վիճակ է

Կան մասնագիտություններ, որտեղ թափուր տեղերը տարեցտարի աճում են: Այս տարի ունեցանք, այսպես ասած, շատ «ռախիդ» ընդունելության քննություններ: Մի շարք տեղերում դաժան մրցույթ է, բայց մի շարք տեղերում՝ ուղղակի ամայի վիճակ: Մի քանի օրինակ բերեմ, որոնք, ցավալի է, բայց կապված են ամենակարևոր մասնագիտության՝ մանկավարժության հետ: 

Այս տարի Հայաստանի մանկավարժական բուհերում ֆիզիկայի գծով ընդունվել է ընդամենը մեկ հոգի, որը ստացել է 9 միավոր, պարզ էլ չէ՝ նա ավարտելուց հետո կցանկանա՞ ուսուցիչ աշխատել, թե՞ ոչ: 

Հայաստանում ունենք 1400 դպրոց, տարեկան Հայաստանի դպրոցներից դուրս է գալիս միջինը 20-30 ֆիզիկայի ուսուցիչ, այսինքն՝ տարեկան մոտավորապես պետք է այդքան ֆիզիկայի ուսուցիչ, որպեսզի տեղերը համալրվեն: Այս տարի ընդունվել է մեկ հոգի, անցած տարի ընդունվածների թիվը չէր հասել տասին: Ընդ որում, հասկանալի է, որ եթե անգամ մարդիկ այս տեղերում են ընդունվում, չի նշանակում, որ նրանք մանկավարժ են դառնալու: 

Ի վերջո, կարող են հեռանալ երկրից, չաշխատել կամ էլ այլ բնագավառում գործունեություն ծավալել: Քիմիայի գծով ընդունվել է ընդամենը 3 հոգի: Մարզային բուհերում կատաստրոֆիկ վիճակ է: ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի, Շիրակի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի գրեթե բոլոր բաժիններում, որոնք կապված են լուրջ գիտությունների, մանկավարժության հետ, մեծ թվով թափուր տեղեր ունենք: Սա շատ ավելի է մտահոգում: 

Դպրոցների տնօրեններն արդեն իսկ դժգոհում են, որ բավականին բարդացել է որոշ առարկաների ուսուցիչներ գտնելը: Բոլորն ուզում են հոգեբան դառնալ, ՏՏ և այլ ոլորտի մասնագետներ, բայց բուն գիտական մասնագիտությունները խնդիր են: 

ԵՊՀ-ում էլ բնագիտական մասնագիտությունների դեպքում վիճակը լավ չէ: Ֆիզիկայի գծով ունեինք 25 անվճար տեղ, ընդունվել է 23 հոգի: Քիմիայի բաժնում ընդունվել է 16 հոգի և այսպես շարունակ: Այսինքն՝ բավականին մտահոգիչ վիճակ է այն, որ ունենք դիմորդների շեշտակի նվազում գիտության և մանկավարժության հետ կապված մասնագիտությունների գծով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay