Ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում․ ինչ իրավիճակ է սահմանին
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության մամալի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:
Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»:
Խոսնակը նաև հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
4
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



