Լիբանանը մոտենում է կրիտիկական փուլի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճով
МЕЖДУНАРОДНОЕՕդանավակայանի արգելափակման սահմանափակումների վերացումից եւ վերաբացումից հետո Լիբանանը կրիտիկական փուլի է մոտենում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով: Այս մասին Associated Press-ին հայտնել է առողջապահության նախարար Համադ Հասանը:
Այսօրվա դրությամբ Լիբանանում գրանցել է վարակման ավելի քան 2900 դեպք եւ մահվան 41 դեպք: Հասանի խոսքով՝ Բեյրութի օդանավակայանի բացումը եւ դրա հետեւանքով արտերկրից վերադարձող լիբանանցիների եւ նրանց հարազատների կողմից խիստ մեկուսացման միջոցառումներին հետեւելու անկարողությունը վարակման դեպքերի աճի է հանգացրել։
«Բնակչության շրջանում տարածման վտանգը դեռ հնարավոր է, քանի որ երկիրը բացվել է»,- ասել է նա: Չնայած հիվանդանոցային մահճակալների զբաղվածության եւ մահվան դեպքերի ցածր մակարդակին՝ նախարարը նախազգուշացրել է, որ վարակման նոր դեպքերի ավելի քան 20 տոկոսը չի հայտնաբերվում՝ դրանք վերահսկելու անհնարինության պատճառով։ «Մենք դեռ գտնվում ենք ծանր ժամանակահատվածում՝ երրորդ-չորրորդ փուլերի միջեւ»,- ասել է նա։
Չորրորդ փուլն ավելի խիստ միջոցառումների վերադարձ կպահանջի՝ չնայած «դեռ շատ շուտ է» դիտարկել այդ տարբերակը, հավելել է նա։



