Իրանում ձերբակալել են երկրի հարավ-արեւմուտքում բողոքի ակցիաների հրահրողներին
МЕЖДУНАРОДНОЕԱնցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի հրահրողներին Իրանի հարավ-արեւմտյան քաղաքներից մեկում, հայտնել է Խուզեստանի նահանգային ոստիկանության ղեկավար Հեյդար Աբասին:
«Այն բոլոր անձինք, ովքեր հրահրել են ապօրինի հանրահավաքը Բեհբեհանում, ձերբակալվել են», - հայտնել է նա IRNA գործակալությանը՝ չնշելով նրանց թիվը, ինչպես նաեւ հուլիսի 16-ին կայացած հանրահավաքի մասնակիցների թիվը:
Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը Խուզեստան նահանգի Բեհբեհան քաղաքում, որի մասնակիցները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու երկրում տիրող տնտեսական իրավիճակի կապակցությամբ: Ըստ իրավապահների՝ նյութական վնաս չի պատճառվել, տուժածներ եւս չկան։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



