Երևանի քաղաքապետի տեղակալը կտեղափոխվի այլ աշխատանքի
ПОЛИТИКАՆախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ` որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», – գրել է Հայկ Սարգսյանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



