Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա
ОБЩЕСТВОՀուլիսի 11-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը՝ ճանապարհի ուղին փոխելով. տուժածներ չկան:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



