Անկրկնելի գեղեցիկ, բայց լքված վայրեր աշխարհում
ФОТО
1. Քաոսի Աստվածը Սան Ֆրուտուոսոյում, Իտալիա
Քրիստոսի բրոնզե արձանը տեղադրվել է Սան Ֆրուտուոսո ծովածոցի հատակին 1954թ.: Ունի 2.5 մ բարձրություն: Դուիլիո Մարկանտեի մտահղացումն է եղել: Բազմաթիվ ջրասուզակների միջոցով արձանը հասցրել են մինչև հատակը: Քրիստոսի ձեռքերը վերև են պարզած՝ դեպի ջրի մակերեսը (երկինք) ի նշան խաղաղության: Բարեբախտաբար, սուզվելը հեշտ է, և շատերն են կարողանում այս գեղեցկությունը տեսնել:
2. Սիրո թունել, Ուկրաինա
Այս կանաչ Սիրո թունելը գտնվում է Կլևեն քաղաքի մոտ: Նախնական նպատակը եղել է կառուցել անցում մասնավոր գնացքի համար, որը փայտ էր տեղափոխում գործարան: Բայց վերջին տարիներին այն դարձել է սիրո և խոստումների վայր: Աշխարհի բոլոր ծայրերից ժամանած սիրահարները քայլում են թունելով և երազանք պահում: Եթե նրանց սերը անկեղծ է, երազանքները կատարվում են:
3. Սուզված զբոսանավ, Անտարկտիկա
Նավը պատկանել է բրազիլացի լրագրող ու գործարար Լարա Մեսքիտային: Ունեցել է 4 հոգանոց անձնակազմ, ովքեր նկարահանել են վավերագրական ֆիլմ Անտարկտիկայի ափերին, երբ այն շրջվել է: Թեև անձնակազմը փրկվել է, բայց նավը փրկել հնարավոր չի եղել: Այն 30 ոտնաչափ խորության վրա է գտնվում և տեսանելի է վերևից իր մեռելային լռությամբ:
4. Քոլմանսքոփ (Նամիբ անապատ)
Քոլմանսքոփ քաղաքn ամբողջությամբ կլանվել է անապատի ավազի կողմից: Այսօր դրա հետ կապում են ուրվականների պատմություններ: Ըստ լեգենդի՝ 1900-ականներին Նամիբիայի այս քաղաքը ադամանդի պաշարներ էր խոստանում: Այն պետք է դառնար հանքարդյունահանող քաղաք, բայց Առաջին համաշխարհայինի ժամանակ այդ խոստումները փոշացան: Այն թաղված է ավազի տակ և հավերժ զոհն է իր չարագուշակ ճակատագրի:




















































