ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը
ПОЛИТИКАՎաղը` հուլիսի 8-ին ժամը 15:00-ին, ԿԸՀ նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:
Հիշեցնենք, որ խոսքը մանդատը վերադարձնելու մասին դիմումին է վերաբերում, իսկ ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչն էր լինելու Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Դիմումի մեջ Մարուքյանը հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքներով իրենք ստացել են 18 մանդատ, սակայն այնուհետև Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և դարձել որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր․ նման կերպ ԼՀԿ-ն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Արման Բաբաջանյանը դադարեցրեց իր անդամակցությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



