Ամանորյա օգտակար խորամանկություններ (լուսանկարներ)
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Առաջարկում ենք ծանոթանալ ամանորյա տոնական խորհուրդների հետ, որոնք կօգնեն ձեզ արագ հաղթահարել տոնական մանր-մունր խնդիրները:
1. Որպեսզի եղևնին փարթամ տեսք ունենա, օգտագործեք զարդարելու համար փայլ, որը կարող եք փաթաթել եղնու ցողունի շուրջը ճյուղերի խորքում:
2. Եղևնին հիանալի տեսք կունենա, եթե լույսերը փաթաթեք որքան հնարավոր է խորքից:
3. Տոնածառի խաղալիքները անվտանգ ու ապահով փաթաթելու համար հարմար են պլաստիկե դատարկ բաժակները:
4. Մանր խաղալիքները կարող եք պահել ձվերի տուփերում:
5. Ամանորյա ոճային դեկորներ կարող եք պատրաստել էսկիմոյի փայտիկներից:
6. Թարս ամրացված կեռիկների օգնությամբ կարելի է դռան վրա կախել տոնական պսակները։
7. Կարող եք անցած տարվա հին խաղալիքները զարդարել փայլերով ու լաքով:
8. Խաղալիքներ կարող եք կախել ջահերից՝ տոնական տեսք հաղորդելով դրանց:
9. Լույսերը փաթաթեք կախիչի շուրջ, դա կփրկի լույսերը խճճվելուց:
10. Տոնական թխվածքաբլիթը հեշտությամբ կվերածվի տոնածառի զարդարանքի, եթե դրա վրա մի քանի շերտ լաք քսեք ու դարձնեք խաղալիք:
11. Թխվածքաբլիթը կարող եք փաթաթել ժապավենով՝ դրանից ստեղծելով ոճավոր խաղալիք:
12. Կարող եք տոնականորեն հարդարել ձեր եղունգները՝ ժապավենի օգնությամբ ստանալով տոնածառ:
13. Ամանորյա սեղանի հետաքրքիր տոնածառ-անձեռոցիկ:
14. Տոնական աղբը կարտոնե փաթեթավորված տուփի մեջ լցրեք:
15. Հարմարավետ դեկոր կարելի է ստեղծել սոճու կամ եղևնու ճյուղերից:
16. Հասարակ մի միջոց թույլ կտա երկարացնել եղևնու տոնական գրավչությունը. ճյուղերը փաթաթեք խոնավ անձեռոցիկով ու դրեք պոլիէթիլենե տոպրակի մեջ։
17. Տոնական մթնոլորտ հաղորդեք մանրուքներին: Երեխաները կուրախանան ու հաճույքով կուտեն, եթե մարկերով նկարեք սննդի փաթեթավորված տուփերի վրա:
18. Սովորական կտորից ժապավենը հիանալի տեսք կհաղորդի եղևնուն:
19. Սննդային կանաչ ներկն ու M & Ms կոնֆետները կկարողանան սովորական «ձանձրալի» սննդին տալ միանգամայն տոնական ձև:
20. Փուչիկներից, պլաստիկե բաժակներից ու ժապավենից կարող եք ստեղծել հետաքրիքիր տոնական զարդարանք:
21. Յուրահատուկ ամանորյա հմայք կհաղորդեն տոնական սեղանին փայտի վրա ամրացված սառեցված հատապտուղները:




















































