Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­քին շու­կա­յում նաև վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա

ИНТЕРВЬЮ

Ապրիլի վերջերից սկսած՝ գինու շուկայում ի հայտ են եկել որոշակի միտումներ, որոնք այսօրվա դրությամբ անփոփոխ են: «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Խոսելով ներքին ու արտաքին շուկաներում առկա փոփոխություններից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«Ներքին շուկայում մենք գինու վաճառքի շուրջ 60 տոկոս նվազում ունենք: Կան կոլեկցիաներ, որոնց դեպքում վաճառքի նվազումն անգամ 70 տոկոս է: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս պարագայում առնվազն 50 տոկոս նվազում կա: 

Վաճառքի նվազում է նկատվել հատկապես միջին և միջինից բարձր որակ ունեցող ապրանքների դեպքում: Էժան ապրանքների վաճառքը քիչ է նվազել: Սա նշանակում է, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակն առաջին հերթին հարվածել է հենց միջին որակի ապրանքների վաճառքին: 

Բայց այս ամբողջ ճգնաժամը նաև դրական կողմ ունի: Նույն միջին և բարձր համարվող արտադրանքի դաշտը մաքրվեց ավելորդ «փուչիկներից», կեղծ արտադրանքից»:

Բացելով ասվածի չակերտները՝ Ա. Հարությունյանը մանրամասնեց. «Մինչ ճգնաժամը կար հետևյալ իրավիճակը. մարդիկ նաև կեղծ արտադրանք էին արտահանում և այն վաճառում, ենթադրենք, 15-20 տոկոս բարձր գնով: Մինչև ճգնաժամը այդ կեղծ արտադրանքի մեջ իրենց շահը կազմում էր 15-20 տոկոս: Ճգնաժամի պատճառով գինու, կոնյակի արժեքը 15-20 տոկոսով իջավ, և արդեն շահ չկար կեղծ արտադրանքն արտահանելու կամ վաճառելու համար: 

Դրա համար միջին համարվող արտադրանքի հատվածում կամաց-կամաց կեղծիքը քչացրեցին: Միևնույն ժամանակ թանկ և բարձր որակի սեգմենտն էլ տուժեց հետևյալ պատճառով. մինչև ճգնաժամը մեր՝ միջինից բարձր համարվող հատվածի և ֆրանսիական, իտալական միջին համարվող տեսակների միջև գնային որոշակի տարածություն կար: Մարդիկ ընտրության ժամանակ մտածում էին մի քիչ պակաս վճարել, բայց մոտավորապես նույն որակի հայկական գինի գնել:

 Հիմա ճգնաժամի պատճառով իտալացիները, ֆրանսիացիները, իսպանացիները 15, 20, 30 և անգամ 50-70 տոկոսով իջեցրել են իրենց թանկ գինիների արժեքը: Այսինքն, իտալական, ֆրանսիական, իսպանական թանկ գինիները եկել ու հավասարվել են հայկական միջինից բարձր համարվող գինիների արժեքին: Եվ այստեղ սպառողը ընտրության խնդիր չունի. քանի որ նույն արժեքն ունեն, ընտրում է ֆրանսիականը, իտալականը, իսպանականը»:

Ավագ Հարությունյանը շեշտեց, որ խոսքը թեև արտաքին շուկայի մասին է, բայց նույն իրավիճակը որոշակի տարբերությամբ պրոյեկտվում է նաև ներքին շուկայում. «Պարզապես ներքին շուկայում վերահսկողությունը թույլ է, և այդ ամենը ավելի քիչ է տեսանելի: Բացի այդ, ներքին շուկայում մարդիկ համեմատաբար քիչ են հասկանում խմիչքից, դրա համար ներսի շուկաներում մանիպուլ յացիաներն ավելի ակտիվ են այդ առումով»:

Անդրադառնալով առհասարակ արտաքին շուկաներում հայկական գինու մրցունակությանը՝ Ավագ Հարությունյանը նկատեց. «Վերջին 4-5 տարում մենք արդեն որակի խնդիր չունենք: Սա մենք լուծել ենք շատ ճիշտ քաղաքականության շնորհիվ: Հիմա էլ չունենք որակի խնդիր: Եվ հատկապես բարձրարժեք գինիները իրենց որակով չեն զիջում նույն սեգմենտի եվրոպական գինիներին, ինչպես նաև վրացական կամ ռուսական արտադրանքին: Բայց մենք այստեղ ուրիշ խնդիրներ ունենք: 

Մենք ունենք այդ որակի պահպանման, ինչպես նաև այդ որակով արտադրված ապրանքի քանակի պահպանման խնդիր: Պատճառն այն է, որ մենք այսօր այդքան որակյալ խաղող չունենք, որպեսզի մեր բոլոր ապրանքները նման որակով ապահովենք: Այդքան աշխատուժ ու պոտենցիալ ևս չունենք: Մի քանի արտադրող ապահովում են այդ որակը: Խոսքը այդ որակի՝ տարեկան մոտ 3-4 մլն շիշ գինու մասին է, բայց, ցավոք, դրանով պոտենցիալը վերջանում է, ավելացնելու տեղ չկա: 

Այսօրվա դրությամբ նշված քանակը մեր բարձր որակով գինիների վերին սահմանն է: Միջին որակի գինիների քանակի վերին սահմանը մոտավորապես 15-16 մլն է: Հիմա մեր գերխնդիրն այն է, որ բարձր որակի գինու քանակը բարձրացնենք ու դարձնենք տարեկան մինչև 5-6 միլիոն շիշ»:

Իսկ թե ինչ լուծումներ են տեսնում, Ա. Հարությունյանն ընդգծեց. 

«Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած. առաջինն այն է, որ հիմա ճգնաժամ է, իրացում չկա, տարաները լիքն են՝ տեղ չկա, որ խաղողը մթերենք: Ու եթե անգամ ինչ-որ հրաշքով տեղ լինի ու խաղողը մթերենք, երկրորդ հարցն է առաջանում՝ ինչո՞ւ ենք մթերում: 

Այդ հարցի պատասխանը չենք ստանում, որովհետև կարիքը չկա, այս իրավիճակով պայմանավորված՝ տվյալ շուկայում ևս լճացում կա: Եվ տրամաբանորեն երրորդ հարցն է առաջանում՝ լավ, որ այդպես է, իսկ գյուղացին ի՞նչ անի: Ես չգիտեմ նաև այս հարցի պատասխանը: 

Այս տարի շատ բարձր որակի ու ընտիր բերքի հստակ ակնկալիք կա, ու կառավարությունը պետք է հասկանա, թե ինչպես է լուծում տալու այս խնդրին: 

Մենք մի քանի առաջարկներ ենք արել, թող մտածեն դրա շուրջ: Դրանք բոլորը բավականին ռեալ առաջարկներ են, որոնցում տեղ գտած մեթոդներով առաջնորդվել են աշխարհի զարգացած երկրները, նաև Վրաստանը: Եթե հիմա հավաքվեն, լուծումը կգտնեն: Դեռ երկու ամիս ժամանակ ունենք այս առումով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay