Այսօր Կամավորների միջազգային օրն է
БЛОГԺոռա Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ: Այս որոշմամբ ՄԱԿ-ը ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին (MDGs) հասնելու համար կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը։
Միջազգային այս օրը նշվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, այդ թվում Կարմիր Խաչի, սկաուտների և այլոց։ Այն բազմաթիվ կազմակերպությունների անդամների ու անհատների համար հանդիսանում է տոն։ Օրը նշում և միջոցառումներին աջակցում են ՄԱԿ-ի կամավորները:
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդես է գալիս օրվա խորհրդին համապատասխան ուղերձով։
Այդ օրը հիմնական ուշադրությունը ոչ միայն կամավորության տոնումն է՝ իր տարբեր ասպեկտներով, այլ նաև տեղական, ազգային ու գլոբալ մակարդակներում փոփոխությունների տանող հասարակական մասնակցության համար առանձնահատուկ երախտագիտության արտահայտումը։ Այդ օրը ընդգծվում է կամավորների ջանքերը, որով նրանք փորձում են մարդկանց ներգրավվել որոշումների կայացման մեջ՝ վերջնական արդյունքում, մասնակցային միջավայրի ստեղծմանը, ինչը բերում է ուժեղ կառավարման, հասարակական համախմբվածության, խաղաղության և կայուն զարգացման։
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



