Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով». իսկապե՞ս չկա քաղաքական բաղադրիչ

МЕЖДУНАРОДНОЕ

kommersant.ru-ն «Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, սահմանափակելու են արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումները մուլտիպլեքսով, այսինքն՝ այն փաթեթով, որը հասանելի է ամբողջ երկրով մեկ սովորական ալեհավաքի միջոցով: Փաստաթղթի առաջին ընթերցումից հետո Ռուսաստանի դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջի միջոցով այդ մասին խոսել է նախորդ շաբաթ: 

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը ստիպված է եղել արձանագրել, որ «նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա»: «Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ 

Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից», - նշել են ռուս դիվանագետները: 

Բացի այդ, նրանք մեկնաբանել են այդ փաստաթուղթը որպես «լեզվական անվտանգության» խնդիր: «Որքան մենք հասկանում ենք, դրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»»,- նշել է Ռուսաստանի դեսպանատունը՝ հավելելով, որ ռուսերենը, չնայած չունի պաշտոնական կարգավիճակ Հայաստանում, սակայն «շարունակում է ներկայումս էլ խաղալ ավելի մեծ դեր, քան պարզապես օտար լեզուն»:

 Մինչ օրս Հայաստանում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվում է հինգ արտասահմանյան հեռուստաալիք՝ «Первый канал», «Россия», «Культура», ամերիկյան «CNN»-ը, ինչպես նաև «Միրը», որը համարվում է ամբողջ ԱՊՀ-ի հեռուստաալիք: Մալուխային հեռուստատեսության օպերատորներին այս օրենքը չի վերաբերում, և նրանք կարող են արտասահմանյան ցանկացած ալիքի բաժանորդագրություն վաճառել: 

Ճիշտ է, Հայաստանի մալուխային հեռուստատեսության ցանցի տարածվածության մասին գնահատականները տարբեր են: Ըստ ռուսական կողմի, «այսօր Հայաստանում ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ կաբելային հետուստաալիք ունենալ»: 

Սակայն Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այլ կերպ է մտածում: «Մուլտիպլեքսը համակարգ է, որը փակում է հեռուստատեսային տարածքի շատ փոքր մասը, Երևանի և խոշոր քաղաքների բնակիչների մեծ մասը օգտագործում է մալուխային հեռուստատեսություն», -kommersant.ru-ին բացատրել է Սիմոնյանը: 


Ըստ նրա, ազգային մուլտիպլեքսներում օտարերկրյա հեռուստաալիքների առկայություն հազվադեպ է լինում: Այնուամենայնիվ, հայ և ռուս դիվանագետների միջև բանակցություններ են ընթանում «VGTRK» հոլդինգին պատկանող կապուղիները , այն է ՝ « Первый канал» - ը և «Россия»-ն ազգային մուլտիպլեքսում ներառելու համար: Օրենքի նախագծի մշակողներից մեկը՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանը , kommersant.ru-ին ասել է, որ նախագիծը վերջնական նախատեսվում է ընդունել մինչև հուլիսի վերջ: 

Նա վստահեցրել է, որ օրենքը չի ազդի ռուսական հեռուստաալիքների սիրահարների հետաքրքրությունների վրա, և դրանում չկա որևէ քաղաքական բաղադրիչ: «Մեր հասարակության զգալի մասը տիրապետում է ռուսերենին, սիրում է ռուսական հեռուստաալիքներ, բայց, որպես համապարփակ լուծման մաս, մենք պետք է հեռուստաալիքները բաժանենք երկու մասի՝ հայկական և արտասահմանյան, մենք չենք արգելում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակում, բայց հնարավորություն ենք տալիս հանրային մուլտիպլեքսով հեռարձակել այն հեռուստաալիքները, որոնց մասին պայմանավորվածություններ կլինեն երկրների միջև»,- բացատրել է պարոն Թևոսյանը: 

Ըստ kommersant.ru-ի տեղեկությունների, նոր կանոնները դե ֆակտո կսկսեն գործել 2021 թվականի սկզբից, քանի որ հեռարձակման ցանցի հաստատումը լինում է ամեն տարի: Հատկանշական է, որ 2020 թվականի հունվարին, երբ օրինագիծը նոր էր հայտնվել, տարակուսանք է առաջացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում: Ճիշտ է, ինչպես պարզվել է ավելի ուշ, պատճառը եղել է թյուրիմացությունը: 

Այն ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը արձագանքել էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, որ մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների առկայությունը «սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար», և իբր թե Ռուսաստանի դեսպանը համաձայն է այդ մոտեցման հետ: Սակայն ավելի ուշ պարոն Հակոբյանը հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են փոխանցվել, քանի որ նա խոսել է ոչ թե ազգային, այլ «տեղեկատվության» և «լեզվական անվտանգության» մասին: Միևնույն ժամանակ, Տիգրան Հակոբյանն իր խոսքում ընդհանրապես չի նշել ռուսական հեռուստաալիքները: 

Պատասխանելով kommersant.ru-ի հարցին՝ պարոն Հակոբյանը ևս մեկ անգամ նշել է, որ նախագծի նպատակները ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական են: «Մուլտիպլեքսային սլոտների սահմանափակ թիվը ավելի հզոր օտարերկրացիների առկայության դեպքում տեղական հեռուստաալիքներին դուրս կմղի երկրի միակ թվային մուլտիպլեքսից», - պարզաբանել է պարոն Հակոբյանը: 

Ըստ նրա, եթե բոլորը կարողանան մուլտիպլեքս մուտք գործել, ապա դա կստեղծի արևմտյան երկրների հեռուստաալիքների «հակառուսական քարոզչության» ավելացման սպառնալիք: Բացի այդ, պարոն Հակոբյանը վկայակոչել է վիճակագրություն, որը հաստատում է ռուսական հեռուստաալիքների հասանելիությունը: 

«Հայաստանի մալուխային օպերատորների փաթեթներում առկա է մոտ 400 հեռուստաալիք, որոնցից 209-ը ռուսական արտադրության են, 114-ը արտադրվում են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, ընդ որում, դրանց մեծ մասը հեռարձակվում է ռուսերենով, միևնույն ժամանակ, Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 65% -ն արդեն իսկ ունի մալուխային օպերատորների փաթեթների բաժանորդագրություններ», - ավելացրել է Տիգրան Հակոբյանը:

Պատրաստեց Կամո Խաչիկյանը

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай