Ոստիկանապետ Վահե Ղազարյանը մարզային նոր ոստիկանապետեր է նշանակել
ОБЩЕСТВОԵրեկ՝ հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



