Ереван, 27.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Հե­ղի­նակ­ներն իրենց գրքե­րը վա­ճա­ռե­լով չեն կա­րո­ղա­նում ապ­րել, պատ­ճառ­նե­րը տար­բեր են»

ИНТЕРВЬЮ

Կարծիքները շատ տարբեր են, թե ինչ հիմնական խնդիրներ պետք է «լուծի» գրականությունը կամ գրական ստեղծագործությունը: Ոմանք նշում են՝ այն պետք է վեր լինի «ես»-ից, անդրադառնա համամարդկային խնդիրների, ոմանք էլ լիովին հակադիր կարծիք են հայտնում: Գրող Դավիթ Սամվել յանը նշում է՝ գրականությունը միատարր չէ: «Բոլոր ստեղծագործողները նույն խնդիրներին չեն անդրադառնում: 

Ընդհանուր առմամբ՝ գրողները պետք է անդրադառնան կյանքի տարբեր ոլորտների, մարդու ներաշխարհին, մարդ-մարդ հարաբերություններին, բայց յուրաքանչյուր գրող ինքն է զգում, թե որտեղ է «ուժեղ»: Եթե միայն մարդկանց մասին գրեին, ապա չէր լինի ֆանտաստ գրականությունը, չէր ստեղծվի անտիուտոպիան: Ինչպես արվեստի յուրաքանչյուր ճյուղ, գրականությունը, որպես մշակույթի մի մաս, ամեն ինչին պետք է անդրադառնա: Այստեղ այլ հարց է, թե որ հեղինակը նույն հիմնախնդրին ինչպես է անդրադառնում: Որպես մշակույթի մաս՝ գրականությունը սուբյեկտիվ է, ընկալողականության վրա է դրված, նույն գործը մեկի համար լավն է, մյուսի համար՝ վատը, մեկին ինչ-որ բան է ասում, մյուսին՝ ոչ: Գրականությունը բազմաժանր է, տարբեր տարիքի, տարբեր ընկալունակության ընթերցողի համար: Իմ կարծիքով՝ մնայուն են այն հեղինակները և գործերը, որոնք առանձնանում են իրենց ոճով»,«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթ Սամվելյանը:

Դիտարկմանը՝ իսկ գնահատականը տալիս են ժամանակը և ընթերցո՞ղը, գրողը պատասխանում է. «Գնահատականն այդ պահին էլ է տրվում: Գնահատողները մի քանի խումբ են՝ գրականագետներից մինչև ընթերցողներ, իսկ հետո գալիս է ժամանակը: Բայց ասեմ՝ դա ևս հարաբերական է: Կան շատ գրողներ, որոնք իրենց ժամանակին ընթերցված չեն եղել կամ էլ ինչ-որ ժամանակ մոռացված են եղել: 

Հետո տեսնում ես, որ ի հայտ են գալիս հին գրողների անուններ: Այս՝ մարկետինգի և փիառի դարում ժամանակի խնդիրը դառնում է հարաբերական: Նշանակություն ունի նաև, թե ինչ է քարոզվում, ում կողմից, ընդ որում, քարոզելն էլ է հարաբերական ասված: Ավելի ճիշտ՝ որքան է բարձրաձայնվում կամ խոսվում ինչ-որ բանի մասին: 

Այսօր ամեն ինչ տեմպի մեջ է, մեկը կարող է մեկ-երկու շաբաթ ֆեյսբուքում չհայտնվել և իր մասին մոռանան, բայց լինեն շրջանակներ, որոնք նրա մասին միշտ հիշեն: Ստեղծագործողը պետք է իրենից կախված ամեն ինչ անի»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք հեղինակի գրքերին՝ «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը», «Հակաքաղաքական», «Զգուշացեք, դռները չեն փակվում»: ««Արտագաղթած կարոտն» էսսեների ժողովածու է: Էսսեները տարբեր են, բայց բոլորին մեկ թել է կապում: 

«Ռոդենի ձմեռը» և «Հակաքաղաքական» գրքերում պատմվածքներ են: Երբ դրանք տպագրվեցին, հավելվածի տեսքով դրանց մեջ ներառվեցին նաև բանաստեղծություններ՝ որպես այլընտրանք ընթերցողին, բայց հոգեվիճակի առումով դրանք «խոսում էին» այդ պատմվածքներում արծարծվող թեմաների ու տրամադրության հետ: 

«Զգուշացեք, դռները չեն փակվում» գործը վիպակ է»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Հարցնում եմ՝ կա՞ թեմա կամ թեմաներ, որոնք ավելի հաճախ են արծարծվում նրա ստեղծագործություններում: Սամվել յանն ասում է՝ «Հակաքաղաքականը», որն, ի դեպ, տարընթերցումների տեղիք է տվել, քաղաքի մասին է, որն ամեն օր «մեր ձեռքից գնում է»: «Եթե կարելի է այդպես ասել, ապա, որպես գրքի կարգախոս, նշված է՝ «ինչ են քաղաքները, եթե ոչ մարդիկ»: Ներկայացված է քաղաքը՝ ճարտարապետությունից մինչև կոլորիտ, որը ստեղծում են մարդիկ:

 Քաղաքը վերանում է, երբ վերանում են մարդիկ, քաղաքը փոխվում է, երբ քաղաքում ապրող մարդիկ են փոխվում, իսկ նրանք առաջին հերթին փոխվում են իրենց մտածելակերպով, ներաշխարհով, կրթվածությամբ և մնացած հատկանիշներով: 

Բացի այն, որ քաղաքին եմ անդրադառնում, նաև խոսում եմ մարդ-մարդ հարաբերությունների, մարդու ներաշխարհին վերաբերող հարցերի մասին: «Արտագաղթած կարոտում» էլ կան ներանձնային խոհեր: 

Բացի սա, գրքերիս մեջ կա թափառող ուրվական, որը հիմնականում էսսեներում է հանդիպում, իսկ պատմվածքներում այն ավելի անձնավորված է՝ տարբեր պատմվածքներում տարբեր կերպարների տեսքով: Սա կարծես զրույց լինի գոյություն չունեցող կերպարի հետ, ում ուղղվում է հեղինակի խոսքը: Շատերն են ասում՝ հեղինակի այս կամ այն ստեղծագործությունն ուղղված է ինչ-որ մեկին, գրված է նրա մասին, իմ դեպքում դա ուրվականային մի կերպար է, ում ուղղում եմ խոսքս: Եթե միայն իմ ապրումները ներկայացնեմ այնպես, ինչպես զգում եմ, դա կարող է որևէ մեկին ոչինչ չասել: 

Այստեղ օգնության են գալիս գրողին բնորոշ հմտությունները, ցույց տալու, որ ասելիքդ ոչ միայն քեզ է վերաբերում կամ ինչ-որ մեկին, այլ շատերին, որոնք ունեցել են նույն զգացողությունները, հայտնվել են նույն իրավիճակներում»,-ընդգծում է Սամվելյանը: 

Խոսվում է այն մասին, որ վերջին շրջանում ընթերցողների թիվն ավելացել է: «Երբ դրվում է ինչ-որ չափանիշ, որ հասարակության 60 տոկոսը պետք է ընթերցասեր լինի, բնական է, որ այս համեմատության մեջ կարող ես պարտվել, բայց երբ նայում ես, թե սրանից մի քանի տարի առաջ ինչ վիճակ էր, կարելի է ասել, որ հուսադրող պատկեր ունենք: 

Ցանկացած հեղինակ կամ հրատարակչություն ցանկանում է, որ իր տպագրած գրքերը վաճառվեն մի քանի հազարով: Բայց մեր գրքի շուկան իր առանձնահատկությունն ունի՝ ցանկացած գրքի պահանջարկ մի օր վերջանալու է, եթե խոսքն անհատ գնորդների և ընթերցողների մասին է: Դրան մի քանի գործոն է «նպաստում»: Նախ՝ ոչ միայն մեր ընթերցողներն են քիչ, այլ նաև բնակչությունը, մեր շուկան ունի սահմանափակ ռեսուրսներ: Հաջորդ գործոնը մարդկանց գնողունակությունն է: 

Ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ամսական գոնե 6 գիրք գնել: Այս առումով վերջերս ակտիվացել է գրադարանների աշխատանքը՝ ոչ մեծ քանակությամբ ձեռք են բերում այն գրքերը, որոնք պահանջարկ ունեն: Կան վճարովի գրադարաններ, երբ կարող ես տասնապատիկ ավելի էժան գնով գիրքը վերցնել, կարդալ ու վերադարձնել: Այսինքն, եթե մարդը ցանկանում է կարդալ, գտնում է միջոցներ: 

Լայն թափ է առնում նաև գրքերի PDF տարբերակների ոչ օրինական տարածումը: 

Տեսեք՝ ինչ-որ մի հրատարակչություն գնում է գրքի հեղինակային իրավունքը, դրա ստեղծման վրա մեծ գումարներ է ծախսում, իսկ ոմանք ընթերցանություն տարածելու քողի տակ վերցնում են գրքերը, նկարում էջերը, դարձնում PDF տարբերակ կամ էլ հենց նույն անորակ տեսքով տարածում դրանք: Դեռ մի բան էլ ասում են՝ հեղինակները պետք է գոհ լինեն, որ իրենց կարդում են: Սա սխալ գործելաոճ է»,-ասում է մեր զրուցակիցը: 

Սամվել յանը կարևորում է այն, որ գրողները պետք է գնան դեպի ընթերցողները, ամեն հնարավորություն օգտագործեն իրենց աշխատանքները ներկայացնելու համար: «Եթե ստեղծագործողը պայմանագիր է կնքում հրատարակչության հետ, ապա վերջինս կարող է պարտավորվել նաև զբաղվել գրքի գովազդով: 

Բայց կան շատ գրողներ, որոնք իրենք իրենց փիառն են անում՝ մասնակցում են տարբեր հաղորդումների, տպագրվում են գրական մամուլում, ի վերջո, այսօր գոյություն ունի ամենահասանելի միջոցը՝ սոցիալական ցանցերը: Եթե ստեղծես ինչ-որ գործ, այն արժեքավոր համարես՝ կարծելով, որ մարդիկ պետք է գան դեպի քեզ, ոչ թե դու գնաս դեպի նրանց, սխալ մոտեցում կլինի: 

Գործը հաջողություն չի ունենա: Իհարկե, բոլոր հեղինակները չէ, որ նստած սպասում են, թե երբ կգտնեն իրենց, երբ կկարդան: Սկզբունքը հետևյալն է՝ եթե ուզում ես ինչ-որ բան իմանալ, հաստատ կգտնես քո հարցերի պատասխանները»,-նշում է Սամվելյանը:

Իսկ վերջում երիտասարդ գրողը հավելում է՝ ժամանակակից գրականություն գոյություն ունի, հարցի մյուս կողմն է՝ այն շատերին դուր գալիս է, թե ոչ: «Եթե մեր հեղինակներից շատերը ծնված լինեին ուրիշ երկրում և ստեղծագործեին ուրիշ լեզվով, հնարավորություն կունենային թերևս իրենց գրքերի վաճառքից այնքան եկամուտ ստանալ, որ ստիպված չէին լինի կողքից այլ աշխատանք անելու և կկարողանային գրքի վաճառքից ստացված գումարով նորմալ ապրել: 

Ցավոք, Հայաստանում հեղինակներն իրենց գրքերը վաճառելով չեն կարողանում ապրել: Պատճառները տարբեր են՝ շուկան է սահմանափակ, գնողունակությունն է ցածր և այլն, և այլն»,-եզրափակում է Դավիթ Սամվելյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank