«Միասնություն»-ն ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնապես համագործակցության ձևաչափ չի քննարկել
ПОЛИТИКАԱյսօր մամուլում տարածվել է մի տեղեկություն, ըստ որի՝ «Միասնություն» շարժումը համագործակցության համար հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր եռյակի հետ:
Այս առնչությամբ հայտնում ենք, որ «Միասնություն» շարժումը, ի դեմս ղեկավար Արման Վարդանյանի, ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնական համագործակցության որևիցե ձևաչափի քննարկում չի ունեցել:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Միասնություն»-ը ողջունում է բոլոր գաղափարական միավորումների այն աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունն այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական իրավիճակից հանելու, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու և միասնականության ու համերաշխության մթնոլորտ ստեղծելու նպատակին:
«Միասնություն» շարժման մամուլի ծառայություն
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



