Լարված իրավիճակ և բախում՝ ցուցարարների և ոստիկանների միջև (ուղիղ միացում, թարմացվում է)
ВИДЕОՔիչ առաջ մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի և Ընդդիմության միասնական շտաբի հանրահավաքը:
20.35
Երթից հետո ելույթ ունեցավ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վերջինս ևս անդրադարձավ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և ասաց, որ Սերժ Սարգսյանը «Ժառանգությանը» մեղադրել է, որ կարող են ատերազմ հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին,և ասաց.
«Մենք պատերազմ հայտարարողը չենք։ Պատերազմը մեզ հայատարարել են Թուրքիան և Ադրբեջանը , բայց ամենացավալին այն է, Սերժ Սարգսյան, հենց դու ես մեր ժողովրդին պատերազմ հայատարարել։ Դու ինքդ ես այսօր օսմանյան կայսրի նման դաժան վերաբերվում մեր ժողովրդի հետ: Ես այսօր շատ տխուր եմ, շատ հուզված ու մտահոգ, որովհետև մենք կորցնում ենք մեր այս փոքրիկ հայրենքիը, որից մի բուռ է մնացել»:
20.24
Ցուցարարները փոխեցին երթուղին նրանք ցանկացան բարձրանալ դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները փակեցին ցուցարարների ճանապարհը, վերջիններս ստիպված եղան ետ վերադառնալ:
20.04
Մեկնարկել է երթը: Երթի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց:
20.01
Բախում տեղի ունեցավ Րաֆֆի հովհաննիսյանի և Վալերի Օսիպյանի միջև:
Շարունակությունն՝ այստեղ



