Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գյումրի քաղաքի զարգացման գերակայությունները քննարկելու նպատակով

ПОЛИТИКА

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըդեկտեմբերի 4-ին ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:

«Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով: Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստնի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են: Բայց ես այսօր Ձեզ չեմ հրավիրել նրա համար, որպեսզի արվածը մեկ անգամ ևս հեռուստատեսությամբ հայտարարենք: Մի քանի շաբաթ առաջ այստեղ էր Շիրակի մարզպետը: Մենք խոսեցինք այդ թվում նաև Գյումրիի բազմաթիվ խնդիրների մասին և արդեն սկսել ենք դրանց լուծումներ տալ, որովհետև նոր հնարավորություններ են բացվել: Ես Ձեզ հրավիրել եմ, որպեսզի այսօր լուծում տանք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդրի: Մենք հաջորդ տարվա գարնանն սկսում ենք Հ յուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի մենք հիմնավոր լուծում տանք նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր Հանրապետությն չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ, և այդ աշխատանքներն ավարտել: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին Գյումրիին՝ հետևողականորեն ցուցաբերվող աջակցության համար, նշելով, որ, իրոք, այսօր Գյումրիի համար առաջնահերթ խնդիր է փողոցաշինությունը, արտաքին լուսավորությունը: Այդ խնդիրները, ըստ նրա, տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ շարունակվելու է տեղական բյուջեին զուգահեռ նաև հրատապ ծրագրերից քաղաքին միջոցների հատկացումը, ինչպես դա արվում է այլ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար: Քաղաքապետ ԲալասանյանÕ ¨ վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:

«Պարոն Նախագահ, կրկնակի շնորհակալ եմ, որովհետև Ձեր հանձնարարությամբ կառավարությունը 300 միլիոն դրամի սուբսիդիա ձևակերպեց, և դա օգնեց փողոցաշինությանը՝ 12 կապիտալ փողոցներ կառուցվեցին, վերակառուցվեցին: Մենք ևս մեկ լավ ճանապարհ գտանք, որով կարող ենք քարային փողոցներ կառուցել, սալապատել, և դա նույնպես շատ կարևոր ծրագիր էր, որը երկրորդական փողոցների հարցը պետք է լուծի: Դարձյալ Ձեր աջակցությամբ էր, որ մենք կարողացանք այդ 300 միլիոնն ուղղել փողոցաշինությանը: Բացի դրանից, հիմա աշխատատեղերի հետ կապված էլ Ձեր նախաձեռնությամբ մեր հայրենաիցը՝ բարերար Վարդան Սրմաքեշը լուրջ ծրագրեր է իրականացնում, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Միայն 600 աշխատատեղ 2016թ. արդեն կունենանք: Կարծում եմ, մեծ հաջողություն կունենանք, երբ ուսումնական կենտրոն բացելուց հետո մոտավորապես 600 աշխատատեղ լինի: Նոր աշխատատեղ կլինի թեթև արդյունաբերության ոլորտում: Սա նույնպես շատ մեծ հաջողություն է: Այսօր նորից նրանք Եվրոպայից կապվեցին մեզ հետ մի ծրագրի՝ կարտոֆիլի վերամշակման հետ կապված: Սա ուղղակի հրաշք կլինի մեր տարածաշրջանի համար, որովհետև հոլանդական մի ընկերություն հետաքրքրվում է կարտոֆիլի փոու և նաև ֆրիի կիսաֆաբրիկատի արտադրության հարցով՝ պնդելով, որ ունի շուկա, և մեր տարածաշրջանի կարտոֆիլը իրենք ուսումնասիրել են ու նշում են, որ այն համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Նրանք ցանկանում են լուրջ ներդրում կատարել, որտեղ մասնակցություն կունենա նաև բարերար Վարդան Սրմաքեշը: Մենք հնարավորինս կօժանդակենք ընկերությանը այդ ծրագրի իրականացման գործում»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ գոհունակությամբ խոսելով նաև քաղաքի 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай