Ողբերգական ավտովթար Ստեփանավան-Տաշիր ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 14:20-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 10 ՍՍ 087 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Կալինինոյի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Շարունակությունն՝ այստեղ




















































