Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Չորս ամսական երեխան մահացել է գանգուղեղային բութ վնասվածքներից

ОБЩЕСТВО

Չորս ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ փոքրիկի սպանության մեջ մեղադրվող  կինն ունի հոգեական առողջության հետ կապված որոշ խնդիրներ և սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ 2008 թվականին մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության  և հասարակայնության  հետ   կապերի բաժնից, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար, դատակենսաբանական փորձաքննություններ։

Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 98 եզրակացությամբ հիմնավորվել է, որ երեխան մահացել է նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանքով. պատճառվել են գանգուղեղային բութ վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները՝ ճակատոսկրի աջ և ձախ կեսերի, աջ  և ձախ գագաթոսկրերի վերնոսկրային, ապոնևրոզային, ներոսկրային արյունազեղումներ, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է՝ գլխին հարվածներ հասցնելու հետևանքով, կենդանության օրոք, որոնք ունեն առողջությանը ծանր վնասի Õ �ատճառման հատկանիշներ, և դրանք (վնասվածքները) տվյալ դեպքում բերել են մահվան:

Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 125 եզրակացության համաձայն՝ երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մոտ հայտնաբերվել է «Թուլամտություն անհայտ ախտածագման»:

Փորձագետները դժվարացել են պարզել երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մեղսունակության հարցը հանցագործության կատարման ժամանակ՝  մատնանշելով օբյեկտիվ տեղեկությունների, որևէ բուժփաստաթղթի բացակայությունը, սակայն փաստել են, որ ներկա հոգեկան վիճակով նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հարկադրական բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Նա սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապաի համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը դեկտեմբերի 1-ին որոշում է կայացրել՝ քրեական գործով բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝  նրան տեղավորելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» դատահոգեբուժական կլինիկայի ընդհանուր հսկողության բաժանմունքում:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»