Արդյո՞ք իրականում եղել է «Տիտանիկի» «Օվկիանոսի սիրտ» վզնոցը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Տիտանիկ» կինոնկարի շատ երկրպագուներ հետաքրքրված են, թե արդյո՞ք իրականում եղել է «Օվկիանոսի սիրտ» վզնոցը: Նշենք, որ նման զարդի նախատիպ է եղել «Հույս» (Hope, Hope Diamond) թանկարժեք քարը: Այդ ադամանդը աշխարհի ամենաշքեղ և թանկարժեք քարերից մեկն է: Դրա հատուկ բնութագրերն են «բարձի» ձևով հղկվածքը, անսովոր կապույտ գույնը և 45,52 կարատ քաշը: «Հույս» ադամանդը հայտնաբերվել է Հնդկաստանի Կոլիերի ալմաստի հանքերում: Ֆրանսիայից ժամանած վաճառական Ժան-Բապտիստ Տավերնիեի կողմից այն գնվել է, ապա մաքսանենգ ճանապարհով դուրս բերվել երկրից:
Դրանից առաջ քարը օգտագործվել է տեղական վայրի ցեղերի հեթանոսական ծեսերում, սկզբից մարդկանց ապա կենդանիների զոհաբերության ծեսերի ժամանակ մոտ հինգ դար: 16րդ դարում այն տեղադրվել է տաճարում գտնվող Սիտա աստվածուհու արձանի գլխին: Ադամանդը վաճառքի ժամանակ եղել է եռանկյունաձև, իսկ կշիռը կազմել է 150 կարատ:
Եվրոպայում այն անվանել են անիծյալ քար: Երբ ադամանդը ընկել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի ձեռքը, նա հրամայել է հղկել այն և տեղադրել ոսկե կախազարդի մեջ: Դրա արդյունքում քարը նվազել է 67,5 կարատով: Լյուդովիկոս 15րդի օրոք ադամանդը գտնվել է «Ոսկե գեղմ» օրդենի մոտ, իսկ ավելի ուշ ներկառուցվել է ֆրանսիական թագի մեջ և հայտնի դարձել որպես «Ֆրանսիայի թագի կապույտ ադամանդ»:
Ադամանդի հղկումից հետո մնացած մասերից մեկը պահպանվում է Ռուսաստանի Ալմաստի հիմնադրամում: 1972 թվականին «Հույս» ադամանդը անհետացել է և հայտնվել է մի քանի տասնամյակ անց: Դրա նոր սեփականատերը եղել է Անգլիայի արիստոկրատ Հենրի Ֆիլիպ Հոուփը:
Ընդ որում, ադամանդի հղկվածքն ու քաշը այդ պահին կրկին եղել են փոխված, ուստի այն անմիջապես չեն ճանաչել: Շատ մութ պատմություններ են կապված այդ քարի հետ, և համարվում է, որ այդ ադամանդը վիշտ է բերում իր տերերին:
Դրա մասին է վկայում ադամանդի վերջին սեփականատիրոջ՝ Էվելին Ուոլ շ Մակլինի կյանքը, որն ապրել է շատ ծանր կյանք՝ լի ողբերգություններով և մահերի մեծ թվով: Նրա մահից հետո աճուրդում գտնվող «Հույս» ադամանդը ձեռք է բերել Հարի Ուինսթոնը և 1958 թվականին այն փոխանցել Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի թանգարանին:
Այնտեղ էլ այն գտնվում է ներկայումս: 2010 թվականին թանգարանում քարի գտնվելու 50-ամյակի առթիվ այն հանվել է վզնոցից և որոշ ժամանակով տեղադրվել նորի մեջ, որը բաղկացած է եղել ուղղանկյուն ձևով երեք շարքով տեղադրված սպիտակ ադամանդներից: Այնուհետև «Հույս» ադամանդը կրկին վերադարձվել է հին վզնոցի վրա, որը ևս իր հերթին իր վրա ունի տասնվեց սպիտակ ադամանդ և մեծ պատմական արժեք:




















































