«Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել Տիագո Սիլվայի հետ
СПОРТԼոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի խաղացող Տիագո Սիլվայի հետ, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է բրազիլացի պաշտպանի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։
Տիագո Սիլվային իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն նաեւ Լիվերպուլի «Էվերտոնը» եւ Լոնդոնի «Արսենալը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն մտադիր չէ շարունակել համագործակցությունը 35-ամյա Սիլվայի հետ, որի պայմանագիրտ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
Տիագո Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012թ․ հունիսին իտալական «Միլանից» 42 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



