Ford ընկերությունը նոր ապրանքանիշ է արտոնագրել
ОБЩЕСТВОFord ամերիկյան ընկերությունը արտոնագրել է նոր ապրանքանիշ, որը կօգտագործվի ապագա մոդելների կամ մոդելավորումների համար, գրում է Motor-ը։
Ինչպես հայտնում է Ford Authority-ը՝ հղում անելով ԱՄՆ արտոնագրումների եւ ապրանքանիշների բյուրոյին (USPTO), այս տարվա հունիսի 3-ին Ford-ը արտոնագրել է մոդելի նոր անվանում։ Արտոնագրում նշված է, որ Outfitters ապրանքանիշը կարող է օգտագործվել «ավտոտրանսպորտային միջոցների, ավտոմեքենաների, պիկապների, էլեկտրամոբիլների, ամենագնացների, քրոսովերների, ինչպես նաեւ դրանց կառուցվածքային տարրերի» անվանումների համար։
Հաշվի առնելով հնչյունաբանական տեսակետից ոչ բարենպաստ անվանումը, որը նաեւ իրենից հոգնակի թիվ է ներկայացնում, կարելի է ենթադրել, որ Outfitters անվանումով, ամենայն հավանականությամբ, կկոչեն ոչ թե նոր մոդել, այլ հատուկ տարբերակ կամ հավաքածու, միգուցե ամենագնաց: Բացառված չէ նաեւ, որ Ford-ը որոշել է պարզապես ամենագնացի համար հարմար անվանում ամրագրել։



