Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե սիրով ու հավատով սկսես ցանկացած գործ, ամեն ինչ կստացվի»

ИНТЕРВЬЮ

Ցանկացած աշխատանքի, արհեստի, մասնագիտության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը յուրաքանչյուրիս մոտ առաջանում է տարբեր կերպ: Մեկը տեսնում է իր ծնողների աշխատանքը, մյուսը կարող է ոգևորվել ֆիլմից և այսպես շարունակ:

Խեցեգործ Վահագն Համբարձումյանն ասում է՝ երրորդ դասարանից սկսել է գրքեր կարդալ: «Կարդացածս առաջին գիրքը եղել է «Հովազաձորի գերիները», հաջորդը՝ «Ռոբինզոն Կրուզոն»: Երկու գրքերում էլ հետաքրքիր մանրամասներ կան կավի մասին: Հենց այդպես էլ հետաքրքրություն է առաջացել խեցեգործության նկատմամբ: Դպրոցն ավարտելուց, երբ արդեն կարող էի ինքնուրույն որոշումներ կայացնել, հասկացա, որ պետք է խորանամ կիրառական արվեստների մեջ, և կավագործությունը լինելու է հիմնական ուղղությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վահագնը:

Նշում է, որ կավե իրերի նկատմամբ այսօր հետաքրքրություն կա, մարդիկ դրա պահանջն ունեն: «Հիմա մեկ այլ խնդիր կա: Կավե իրերը պետք է հետաքրքրություն առաջացնեն մարդկանց մոտ, դրանց մեջ պետք է գաղափար լինի: Հին ժամանակներում կավե իրը պատրաստել են կա՛մ կենցաղային նպատակով, կա՛մ էլ ինչ-որ ծիսական արարողության համար: Նույնիսկ կենցաղում օգտագործելու դեպքում այն իր վրա ունեցել է որոշակի զարդանախշեր, որոնք ինչ-որ բան են խորհրդանշել, իմաստ ունեցել և արվել են հատուկ նպատակով: 

Դրանք հմայիլի դեր են խաղացել: Օրինակ՝ ջրի կժի վրա ինչ-որ նախշեր են արվել, որոնք ջուրը պետք է հեռու պահեին չարքերից կամ էլ այլ նշանակություն ունեին: Հիմա սա բացակայում է ներկայիս աշխատանքների մեջ: Նախշը կա, բայց այն անիմաստ է, գաղափար, միտք չունի:

 Այդ է պատճառը, որ մարդկանց հետաքրքրությունն էլ է մարում: Մարդիկ հիմնականում չեն էլ հետաքրքրվում դրանց նշանակությամբ»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է, որ ցանկացած դեպքում առանց նորամուծության հնարավոր չէ: «Եթե ստեղծագործող ես, անպայման քո կողմից որևէ նոր բան պետք է անես: 

Բայց հիմքը պետք է լինի ավանդականը, դարերով մշակվածը: Ավանդական հիմքի վրա ստեղծում ենք նորը: Եթե փորձենք զրոյից հեծանիվ ստեղծել, այն կարող է այնքան կատարյալ չլինել, որքան այն, որ ստեղծվել է դարավոր հիմքերի վրա: 

Բայց պետք է ուսումնասիրել տեխնոլոգիաները, որպեսզի յուրաքանչյուր աշխատանքի հիմքը լինի ավանդականը, միայն այդ դեպքում կարող ես նոր բան ստեղծել: 

Ցակացած մոդեռն, նորաոճ աշխատանք առաջին հայացքից կարող է կապ չունենալ խեցեգործության ավանդական տեխնոլոգիաների հետ, սակայն դա այդպես է թվում միայն առաջին հայացքից: 

Հմտություններ կան, որոնց պետք է պարտադիր տիրապետել, բայց մեզ մոտ դա քիչ է հանդիպում: Ամբողջ աշխարհում հնի ու նորի կապը շատ լուրջ կտրվել է, սկսել են ավելի շատ աշխատել արտադրանքի քանակի ուղղությամբ: Երբեմն կժի կամ բաժակի բռնիչն ամրացնելը կարող է ավելի երկար տևել, քան կուժը զրոյից պատրաստելը»,-ասում է խեցեգործը:

Իր աշխատանքները բավական հետաքրքրում են զբոսաշրջիկներին, որոնք այցելում են Սիսիանում գտնվող իրենց արհեստանոց, ծանոթանում աշխատանքներին և անպայման, որպես հուշանվեր, որևէ իր են գնում: «Սկզբում զբոսաշրջիկները գալիս են մեր արհեստանոց, իրենց համար մեր բաժակներով, սափորներով, ափսեներով փոքրիկ, անվճար հյուրասիրություն ենք կազմակերպում: 

Այդ ժամանակ մեզ մոտ զրույց է ծավալվում այդ բաժակների և մնացած կավե իրերի մասին: Մարդիկ կան, որոնք առաջին անգամ են կավե բաժակով ջուր խմում: 

Այդ ժամանակ իրենց սկսում եմ պատմել դրանց պատրաստման տեխնոլոգիաների, նյութերի մասին, այն զարդանախշերի նշանակությունը, որ կան այդ իրերի վրա: Իրենց մոտ հետաքրքրություն է առաջանում: 

Դա մեր ամենակարևոր քայլերից մեկն է, որ մեր մշակույթը ճանաչելի դառնա: Օտարերկրացիները պետք է իմանան, որ դրա մեջ գաղափարական շատ մեծ հենք կա: Դրա պակասն ունենք:

 Հանձն ենք առել կատարել այդ գործը և հնարավորինս ավելի շատ ճանաչելի դարձնել մեր մշակույթը: Դա մեր ուսերին դրված շատ ծանր բեռ է, որը պատվով պետք է տանենք մինչև վերջ»,նշում է մեր զրուցակիցը:

Նրանց աշխատանքները շատ բազմազան են, փորձում են կավից պատրաստել ինչ հնարավոր է: «Կավի հետ միաժամանակ նաև բատիկա ենք պատրաստում (ձեռքի նկարազարդում կտորի վրա-խմբ.): Բոլոր նախշերը վերցված են մեր ամենահին զարդարվեստից կամ ժայռապատկերներից, որպեսզի էլի մեր մշակույթը ներկայացնենք: Զբոսաշրջիկի համար կարևոր չէ, թե այդ բատիկայի վրա ինչ է պատկերված, բայց երբ բացատրում ենք նրանց պատկերների իմաստը, իրենք ավելի մեծ սիրով են ձեռք բերում դրանք, իրենց հայրենիք տանելով մեր մշակույթի մի կտորը, մեր գաղափարները: Տարբեր տեսակի զարդեր ենք պատրաստում, որոնք կավից են ու արծաթից: 

Օրինակ՝ ականջօղների կախիչն արծաթից է, իսկ մյուս հատվածը՝ կավից: Զարդերի և շարֆերի պատրաստմամբ հիմնականում կինս է զբաղվում, իսկ կավից պատրաստվող կենցաղային ու ծիսական իրերի պատրաստմամբ՝ ես»,-նշում է Վահագնը:

Ունի նաև աշակերտներ: «Կավի հետ աշխատելու հետաքրքրությունը քիչ է, բայց պետք է փնտրել ու գտնել մարդկանց, որոնց խեցեգործությունը կհետաքրքրի: Աշակերտներ ունեցել եմ, հիմա էլ ունեմ: Ասեմ ավելին՝ հիմա նույնիսկ աշակերտներս աշակերտ ունեն: Իրենց բավական լավ են կարողանում դրսևորել: Աշակերտներիս օգնում եմ, որ կարողանան կայանալ որպես խեցեգործներ»,ասում է վարպետը:

Ցանկացած գործ սկսելու ճանապարհին լինում են նաև դժվարություններ, որոնք երբեմն ստիպում են հետ դառնալ կես ճանապարհից: Ինչպես անել, որ դժվարությունները ոչ թե ընկճեն, այլ առաջ գնալու և նպատակին հասնելու ուժ տան: «Երբ սիրահարվում ես ինչ-որ մեկին, որոշ քայլեր ես անում: Սիրահարվում ես և սկսում քայլեր ձեռնարկել, կապ չունի՝ ինչ քայլեր: Երազանքն էլ դրա նման մի բան է, եթե շատ ես սիրում, դժվար է նրանից կտրվել ու կեսից հետ գնալ, պետք է ամեն ինչ անես նպատակիդ հասնելու համար: Հենց այդ սերն է, որ պետք է լինի մարդու մեջ: Եթե սերը եղավ, կգա հավատը, որ հասնելու ես ուզածիդ: Նույն հավատով պետք է մոտենաս նաև գործին, որ ամեն ինչ ստացվի:

Պիտի գնաս գործ անելու, ոչ թե փող աշխատելու: Փողի համար գնաս, եթե այն լինի, կմնաս գործի մեջ, չլինի՝ չես զբաղվի դրանով, իսկ եթե սիրով ու հավատով սկսես ցանկացած գործ, այդ դեպքում հետդարձի ճանապարհ չես ունենա»,-եզրափակում է Վահագն Համբարձումյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay