Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արագ հայտնվելը կարող է խնդիրների հանգեցնել. մասնագետ
ОБЩЕСТВОՆոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափից ավելի արագ հայտնվելը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, կարծում է Imperial College London-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների ղեկավար, պրոֆեսոր Ռոբին Շաթոքը:
Մասնագետի խոսքով՝ դեռեւս անպատասխան մնացած շատ հարցեր կան. օրինակ՝ գիտնականներն առայժմ չգիտեն, թե պոտենցիալ պատվաստանյութը որքան երկար կարող է ապահովել վարակումից պաշտպանությունը: Ավելին՝ գուցե «վտանգավոր» է մարդկանց պատվաստանյութի դեղաչափ տալը, «քանի դեռ իմունիտետի հետ կապված հանելուկը չի լուծվել», հայտնում է dailymail.co.uk-ը:
Գիտնականներն առայժմ ստույգ չգիտեն՝ նոր վիրուսի առաջացրած կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ արդյոք մշակվո՞ւմ է իմունիտետ, թե՞ մարդիկ կարող են երկրորդ անգամ վարակվել: Սովորական սեզոնային մրսածության ախտանիշներ առաջացնող կորոնավիրուսի մեծ թվով հայտնի շտամների դեմ իմունիտետը պահպանվում է միայն 2 ամիս: Իսկ ահա SARS հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանվում է մոտ 2 տարի:
Շարունակությունը՝ այստեղ



