Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները. նախարար
ОБЩЕСТВОԵթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները։ Նման կարծիք է արտահայտել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա:
«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա», - նշել է Արսեն Թորոսյանը:
Շարունակությունը՝ այստեղ



