Կորոնավիրուսը բոլորովին էլ վերջին համավարակը չէ․ գիտնականներ
ОБЩЕСТВОՄարդիկ «իդեալական պայմաններ» են ստեղծել, որպեսզի վայրի բնությունից հիվանդությունները փոխանցվեն մարդուն եւ մեծ արագությամբ տարածվեն ամբողջ աշխարհով։ Այսպիսի կարծիք են հայտնել University of Liverpool-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։
Ինչպես հայտնում է bbc.com-ը, էկոհամակարգերին մարդկանց միջամտությունը, օրինակ, անտառահատումը արագացնում է այդ վտանգավոր գործընթացները, նախազգուշացնում են գիտնականները։
Նրանք փորձել են հասկանալ, թե ինչպես եւ որտեղ են հայտնվում նոր հիվանդությունները, ինչպես նաեւ մշակեն համակարգ, որը կկարողանա կանխագուշակել, թե վայրի բնության ինչ հիվանդություններ են առավելագույն վտանգ ներկայացնում մարդկանց համար։
«Վերջին 20 տարիներին մենք բախվել ենք 6 լուրջ սպառնալիքների՝ SARS, MERS, Էբոլա, թռչնագրիպ եւ խոզի գրիպ,- BBC News-ին տված հարցազրույցում ասել է Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Բեյլիսը,- Մենք խուսափեցինք 5 փամփուշտից, բայց վեցերորդը մեզ հասավ: Եվ սա բոլորովին էլ վերջին համավարակը չէ, որին մենք բախվելու ենք: Հետեւաբար, մենք պետք է ավելի ուշադիր լինենք վայրի բնության մեջ հիվանդությունների հանդեպ»։
Շարունակությունը՝ այստեղ



