ՎՊ նախագահը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 10-ն ամփոփել վերահսկողության արդյունքները
ОБЩЕСТВОՎերահսկիչ պալատում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ Յոթերորդ եւ Տասներորդ վարչությունների աշխատակիցները եւ նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից, խորհրդակցությունների ընթացքում Վերահսկիչ պալատի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքների ա րդյունքները, վերահսկողության ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծման համար կիրառված միջոցները:
ՎՊ նախագահն ընդգծել է վերահսկողական աշխատանքներում հստակ հետևողականություն ցուցաբերելու և բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին էական ուշադրություն դարձնելու կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 10-ն ամփոփել վերահսկողության արդյունքները:



