Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՌուսաստանաբնակ հայազգի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կաթված է ստացել։ Նա հոսպիտալացվել է, հայտնում է Gazeta֊ն: Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է որպես ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Արտիստի հարազատներն ու ընկերները չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին լուրերը: Հայտնի է, որ 2019-ի ամռանը Ջգարխանյանը հոսպիտալացվել էր առողջական մի շարք քննություններ անցնելու նպատակով, թեև լրատվամիջոցները հայտնում էին, որ նրա վիճակը ծանր է: Իսկ 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը 5 անգամ հոսպիտալացվել է:
1
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



