Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОԶինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն:



