Ереван, 01.Март.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀԿ-ն մնացել է միայնակ դաշտում. եթե չունես մրցակից հակառակորդ ճամբարում, ապա բացառված չէ գզվռտոցը սեփական թիմում

АНАЛИТИКА

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրավիրած մամլո ասուլիսը մեծ իմաստով ոչ թե կուտակված հարցերի սպառիչ պատասխան էր, այլ սեփական տեսակետների հրապարակային վերաշարադրում: Նախագահի հրապարակային խոսքի պահանջ, իհարկե կար՝ հաշվի առնելով, որ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավի ընթացքում դեռևս ելույթ չէր ունեցել, սակայն նրա պատասխաններից հասարակությունն ու քաղաքական ուժերն ավելի հայտնվեցին անորոշության մեջ: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ընդդիմադիր կուսակցություններին, այլև հենց իշխանությանը:

Լրատվամիջոցների ընտրության հարցը, իհարկե, վստահություն չներշնչեց, սակայն բանը նույնիսկ այդ չէ: Հնչեցված հարցերը և դրանց տրված պատասխաններն էլ բավական էին` մոտավորապես պատկերացնելու, թե ինչպես է դիրքավորվել իշխանությունը, որտեղ է երկմտում ու որտեղ է վստահ: Դիրքավորման մասին 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ծավալվող քաղաքական գործընթացների գլխավոր դերակատարն է եղել, իսկ դրանից առաջ անմասն չի մնացել նաև նախորդ իշխանության՝ ՀՀՇ -ի դոմինանտության ժամանակ: Լավ թե վատ, ՀՀԿ-ն հասցրել է մշակել այնպիսի մի մեխանիզմ, որը մինչ այսօր թույլ է տալիս պահպանել իշխանությունը, որը, իհարկե, հեշտությամբ չի տրվել:

Տարբեր ժամանակներում ՀՀԿ-ին հաջողվեց կոալիցիաների, քաղաքական առևտրի, բանակցությունների, ճնշումների շնորհիվ իր ազդեցության տակ պահել համարյա բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ինչ որ պահի համաձայն չեղան իրենց հետ: Ընդ որում, ի տարբերություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ունակ եղավ լսել իր ընդդիմախոսներին, հրավիրել սեղանի շուրջ՝ արհեստականորեն բարձրացնելով նրանց կշիռը ինչ-որ X պահի՝ Y պահի առանց վարանելու նաև վարկաբեկելով ու խաղից դուրս թողնելով նրանց: Ինչ-ինչ, բայց Սարգսյանը, թերևս, ամենից ճիշտ հասկացավ հայ քաղաքական ուժերի և հասարակության հոգեկերտվածքը և նրա հետ հարաբերությունը կառուցեց ոչ թե երկարաժամկետ պլաններում՝ այլ կոնկրետ իրավիճակից ելնելով:

Կոմֆորմիզը դարձնելով հիմնական խաղաքարտ՝ ժամանակի ընթացքում ՀՀԿ առաջնորդը երբեք աչքաթող չարեց նաև սեփական կուսակցությունն ու այն գլխավորելուն պես իրենից բացի այլընտրանք չթողեց այնտեղ: Նկատենք, որ օրինակ՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանից բացի, կար նաև Վանո Սիրադեղյանը, ով լրջագույն ազդեցություն ուներ այդ կուսակցությունում, նույնիսկ մինչև հիմա խոսվում է ՀՀՇ-ի Վանոյի և Լևոնի թևերի գոյության մասին (սա առանձին թեմա է, որի մասին շատ երկար կարելի է խոսել): Արդյունքում ՀՀԿ-ն այսօր Սերժ Սարգսյանն է և հակառակը ապացուցել այսօր պրակտիկորեն անիմաստ է: Դրանում կարող ենք համոզվել և´ նախընտրական քարոզչություններում Սարգսյանի վարած այսպես ասած միայնակ քաղաքականությունը, և´ որոշումների կայացման հարցում նրա բացարձակ դոմինանտությունը: Որտե՞ղ են վստահ իշխանությունները Կոնկրետ ընտրությունների վերաբերյալ վստահության պակաս գրեթե չկա: Օպոնենտների հանդեպ վախ էլ չկա, որովհետև խնդիրը մի քիչ այլ հարթության վրա է: Տարիների ընթացքում հաջողվել է կազմակերպել ընտրական մեխանիզմների մի այնպիսի փաթեթ, որը ոչ մի հնարավորություն չի տալիս ընդդիմությանը հաղթանակ տանել ընտրություններում՝ լինի նախագահական, պառլամենտական, թե ՏԻՄ: Գուցե կրկնվենք, սակայն չենք խոսում եղանակների վերաբերյալ, այլ փաստերի և արձանագրությունների:

Մի խոսքով, հաղթանակն անխուսափելի է եղել ամենուր: Ժողովրդավարական պետություններում, անկախ իշխող կուսակցության աշխատանքի արդյունավետությունից, ընտրությունները լուրջ գործընթաց են համարվում և հասարակության հետ ամենօրյա կոմունիկացիան դիտվում է ոչ թե որպես միայն իշխանություն ապահովելու կամ ունենալու համար, այլ պարզապես կենսակերպ: Դժվար է գտնել Հայաստանում մի կուսակցություն, որն ամեն օր աշխատում է սեփական ընտրազանգվածի հետ: Ի դեպ, սա վերաբերում է և´ իշխանություններին, և´ ընդդիմությանը, այսինքն՝ հանրությունը ինչ-որ չափով ակտիվանում է միայն ընտրությունների շեմին, միգուցե նաև դրանից մի կարճ ժամանակ հետո ևս: Ահա հենց այս ամենը հաշվի առնելով ՀՀԿ-ն մշտապես հաղթել է, որովհետև լավ է հասկացել, որ քաղաքականությունը Հայաստանում իրացվում է սիրողական մակարդակում և ինչու ուրեմն ավելորդ ճիգեր գործադրել հասարակության հետ աշխատելու համար, եթե ընդդիմությունը դա չի անում: Վարչական, ֆինանսական ռեսուրսները դիպվածային դրվագներում ի զորու են հաղթանակ ապահովել: Ահա և ամբողջ ստրատեգիան: Վախերի մասին Գուցե առաջին հայացքից ոմանք թերահավատորեն նայեն այս մոտեցմանը, սակայն, այնուամենայնիվ, իշխանությունը վախեցած է: Քիչ չեն լինի պնդումները, թե ինչն է այստեղ վախենալու, ընդդիմությունը ցաքուցրիվ է, մարդկային, ֆինանսական առումով ունի լուրջ խնդիրներ, բարոյալքված է և լուրջ դիմադրություն կազմակերպելու խնդիր ունի: Իհարկե, մեծ մասամբ ճշմարիտ պնդումներ են, սակայն չմոռանանք,որ սրանք հենց այնպես տեղի չեն ունեցել, այս ամբողջը հետևանք է:

Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ կար լուրջ ընդդիմություն, որն օրակարգ էր թելադրում և հետևաբար քաղաքական ցիրկուլյացիան ինքնաբերաբար տեղի էր ունենում: Բանը նույնիսկ հասավ նրան որ ընդդիմությունն ու իշխանությունը ( խոսքը 2008-2012 թվականների մասին է, երբ ՀԱԿ-ը տիտղոսային ընդդիմություն էր) նստեցին սեղանի շուրջ և երկխոսություն սկսեցին: Սակայն, դժբախտաբար, գործընթացը ձախողվեց: Այնուամենայնիվ, ինչո՞ւ այսպես ստացվեց: Պատկերավոր ասած՝ ոչնչացնելով քաղաքական հակառակորդներին, մերժելով ֆուտբոլային լեզվով ասած լայնակի փոխանցումներով խաղալու բոլոր առաջարկները, կոալիցիոն գործընկերներին որևէ հնարավորություն չտալով ինքնադրսևորվելու, ՀՀԿ-ն այսօր մնացել է միայնակ դաշտում: Իսկ եթե չունես մրցակից հակառակորդ ճամբարում, ապա բացառված չէ գզվռտոցը սեփական թիմում:

Ի դեպ, նշենք, որ օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային իր բազմաթիվ ելույթներում իր իսկ ձևակերպմամբ տարբեր խորհրդատվական խողովակներով, մեսիջներով, տողատակերով ակնարկել է պատրաստակամությունը խաղալ իշխանության հետ, սակայն դրանք, ցավոք, մնացին այդպես էլ անպատասախան: Տեր-Պետրոսյանն անձնական առումով, հակառակ իր հռետորաբանությանը, երբեք բարդույթ չի ունեցել թեկուզ այսպես ասած «հանուն պետության շահի» համագրոծակցելու Սերժ Սարգսյանի հետ: Հակառակը,Սարգսյանը մշտապես խուսանավել է դրանցից՝ կարճաժամկետ հաղթանակներ գրանցել արհամարհելով ընդդիմությանը, սակայն երկարաժամկետ պայքարում պետականության դիրքերից դժվար թե հաջողված կարելի է համարել նրա մոտեցումները: Բացի այդ, երկու օր առաջ լրագրողներից մեկի հարցին, թե մնում է այն կարծիքին, որ Սահմանադրական փոփոխությունների անցկացումից հետո կկատարի իր խոստումը և չի հավակնի ոչ մի կարևոր պաշտոնի (նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ), տվեց կցկտուր և խուսափողական պատասխան, որի շեշտադրումը հետևյալն էր՝ կապրենք, կտեսնենք: Թվարկելով, որ իշխանությունը, սահմանադրական բարեփոխումների ձախողման պարագայում ունի առնվազն նախագահի 3 թեկնածու, ՀՀԿ առաջնորդը շարունակում է լարվածության մեջ պահել նաև սեփական թիմակիցներին, որոնք նույնպես, ինչպես և մնացած քաղաքական ուժերը, հասարակությունը, չգիտեն, թե ովքեր են այդ թեկնածուները, ում, ի վերջո, կտրվի նախապատվություն և արդյոք նա ընդունված կլինի բոլորի կողմից:

Անկախ ամենից, իշխանությունը ունի ներդաշնակ վերարտադրվելու խնդիր, իսկ դրանից հետո նաև՝ համահունչ վերադասավորման, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը ավարտվեուց հետո, երբ նա ամեն դեպքում, ինչ-որ չափով կորցնի ազդեցությունը իշխանության մեջ ,ոչ միանշանակ թեկնածուի պարագան կարող է լուրջ կռվախնձոր դառնալ իշխանության համար, իսկ ներիշխանական բախումների արդյունքում բացառված չէ, որ ՀՀԿ-ն ընդհանրապես կորցնի ամբողջ իշխանությունը: Հայաստանում վաղուց արդեն աքսիոմատիկ ճշմատություն է, որ իշխանությունը փոխվում է ոչ թե ժողովրդի ձայներով, ընդդիմության հաղթանակով, այլ իշխանության մեջ եղած տարաձայնությունների շնորհիվ: Հիշենք թեկուզ 1998 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Ահա այստեղ է իշխանության վախը, 2008, 2013 թվականներին կար ընդհանուր շահ և կար կոնկրետ թիրախ, որի դեմ ՀՀԿ-ն մի կողմ էր դնում բոլոր տեսակի ներիշխանական տարաձայնությունները, այժմ, շնորհիվ հենց իրենց, չկա այդ վտանգը, որը սակայն ոչ թե պետք է համարել հաջողություն, այլ ահագնացող պատուհաս հենց իշխող կուսակցության համար:

Եվ ամենակարևորի մասին: Ի վերջո, մի օր ՀՀԿ-ն դադարելու է լինել բացարձակ մեծամասնություն, կորցնելու է այս կամ այն չափով իշխանությունը, սակայն շատ կարևոր է, որ դա տեղի ունենա ոչ թե քաղաքացիական բախումների, ներպալատական դատաստանների, այլ ընտրությունների մեխանիզմների միջոցով, որովհետև հասարակության շրջանում առկա է հսկայական հիասթափություն և դրա դեմը չառնելու դեպքում այն կարող է պայթել, պայթել այնտեղ, որտեղ իշխանությունը չէր սպասում, իսկ դա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաոս: Իսկ քաոսային իրավիճակներում իշխանության կարող են գալ արկածախնդիր մարդիկ, հասարակ մարիոնետներ ու խեղկատակներ, ավելի արկածախնդիր, քան ՀՀՇ-ի Գևորիկը: Պետականության տեսանկյունից սա ամենագլխավոր վտանգն է, որը ոչ մի դեպքում չպետք է տեղի ունենա:

Նարեկ Ադամյան
 
Past.am, վերլուծաբան
Поражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииГуманитарная помощь беженцам из Арцаха в Ехегнадзоре и ВайкеКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст» Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы»Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в Ташкенте