Նախագահի հարցազրույցը կտրուկ թեքեց նժարը դեպի ԱՅՈ
БЛОГԱրմեն Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ երեկոյան Արմենիա TV-ի կողմից ցուցադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահին ուղղվեցին հարցեր, որոնք բավականին երկար ժամանակ քննարկվում էին երկրի հասարակության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, և որոնց շուրջ էլ հիմնականում կառուցվում էին սահմանադրական բարեփոխումների հետ կապված դժգոհություններն ու քննադատությունները: Մեկնարկած քարոզարշավի շրջանակներում այդ հարցերը բավականին էմոցիոնալ, երբեմն ոչ մասնագիտորեն, սակայն հնարավորինս մատչելի կերպով պարզաբանեցին և հիմնավորեցին «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի քարոզչական խմբերը՝ փորձելով համոզել կամ օգնել երկրի քաղաքացիներին, հիմնականում մարզաբնակ պարզ ու հասարակ մտածելակերպով ապրող ու երկիրը պահող մեր հայրենակիցներին, վերջնականապես կողմնորոշվելու` պե՞տք են մեզ այդ սահմանադրական փոփոխությունները, ինչո՞ւ հիմա, և վերջապես իրականում ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
Քննարկումները որքան էլ արդյունավետ էին, այդուհանդերձ հասարակությունը կարծես զգում էր հստակ ու ծանրակշիռ հիմնավորման կարիք:
Քաղաքական շահարկումների ու հասարակական մտահոգությունների առարկա դարձած հարցադրումների վերջնական պատասխաններն, ի վերջո, տվեց երկրի ղեկավարը: Ամենաքննարկված ու ամենասուր հարցերն ստացան իրենց հիմնավորված ու սպառիչ պատասխանները: Ու այդ հարցերի պատասխանը տվեց արցախյան պատերազմն անցած ու հայկական երկու պետությունների ռազմական ու անվտանգության կառույցները տարիներ շարունակ ղեկավարած և այսօր էլ երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատու հանդիսացող անձը, ասել է թե` մարդ, ով արագ ու անկանխատեսելի զարգացումներով փոփոխվող աշխարհում հենց անմիջական է շոշափում աշխարհաքաղաքական զարգացումների տարածաշրջանային զարկերակն ու առավել սուր է տեսնում երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները:
Նախագահի կողմից տրված հստակ պատասխաններն ու հանրամատչելի հիմնավորումներն անշուշտ կունենան իրենց արդյունքը, ինչն էլ կարտացոլվի առաջիկա կիրակի տեղի ունեցող հանրաքվեի ընթացքում:
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



