Բրյուսովի անվան համալսարանում դասերը չեն կայանում հանրահավաքների պատճառով
ОБЩЕСТВОՄեր տեղեկություններով՝ վերջին երկու-երեք օրերին, կապված «Նոր Հայաստան» միավորման կողմից Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքների հետ՝ Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի որոշ ֆակուլտետների ուսանողներ ազատված են դասերից:
Ինչպես հայտնի է, հանրահավաքների օրերին մայրաքաղաքի մոտակա խոշոր բնակավայրերից դեպի Երեւան ուղեւորափոխադրումը դադարեցվել է, ինչի պատճառով բազմաթիվ ուսանողներ զրկվել են դասընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից: Եվ հաշվի առնելով, որ ուսանողների մի մեծ մասը դասերին մասնակցելու հնարավորություն չունի, համալսարանի ղեկավարությունը որոշ կուրսերի ազատել է դասերից:
Մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեցինք համալսարան: Ընդունարանի աշխատակցուհին զարմացավ մեր հարցից եւ ասաց, որ նման բան չի լսել, տեղյակ չէ: Նույն պատասխանը ստացանք օտար լեզվի և գրականության ամբիոնից:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



