Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ)
ОБЩЕСТВОՕպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։
Հայտնաբերվեց թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվեցին նաև կանեփի սերմեր ու ցողուններ, որոնք և թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
1
Где искать следы отмывания денег? «Паст»
2
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
5
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности



