Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցող իրա­դար­ձու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված չեն ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից»

ИНТЕРВЬЮ

Արտաքին ու ներհայաստանյան խնդիրները միասին դիտարկելով է քաղաքագետ Գագիկ Համբարյանը բացատրում այն հնարավոր գործընթացները, որոնց մասին վերջերս շատ է խոսվում: Խոսքը մասնավորապես անցումային կամ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին է: «Այստեղ խնդիրը բազմաբևեռ է: Խոսքը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելուն ուղղված իշխանության քայլերի մասին է:

 Մեր՝ ներհայաստանյան մարտահրավերներից առաջնային խնդիրն այն է, որ իշխանություններն ուղղակիորեն տապալեցին հակաճգնաժամային ծրագրերը: 

Ու այս առումով բացառություն չեն նաև սոցիալական ծրագրերը: Այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մոտ, քանի որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց խոստումները: 

Երկրորդ հատվածն արտաքին քաղաքականությանն է վերաբերում: Խնդիրն արտաքին քաղաքական վտանգների նկատմամբ գործող իշխանությունների անպատրաստ լինելն է, ինչը բավականին բացահայտ է: 

Օրինակ՝ մինչև հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի, իշխանության որևիցե ներկայացուցչի շուրթերից նորմալ պատասխան չեմ լսել Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ կապված Արցախյան հարցի լուծման հետ: Այս խնդիրների հանրագումարում թե՛ հասարակության մի մասի, թե՛ քաղաքական դաշտում գործող, այսպես ասած, ակտորների մոտ գործող իշխանությունների քայլերի նկատմամբ անվստահություն է հասունանում: 

Վերոնշյալ հանգամանքները բերել են նրան, որ շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նախկինները, գտնում են, որ այս իշխանությունները չեն կարող երկիրն առաջ տանել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը: 

Մյուս կողմից՝ քաղաքագետը մատնանշեց քաղաքական ուժերին խանգարող հիմնական բաղադրիչի մասին:

 «Արտախորհրդարանական դաշտում գործող ուժերի դեպքում ևս գլխավոր խնդիրն էգոիզմն է: 

Ամեն մեկը կարծում է, որ բոլորն իր շուրջը պետք է միավորվեն: Եվ այսպես է մտածում արտախորհրդարանական ուժերի լիդերների գրեթե 90 տոկոսը: Իսկ նման մոտեցման արդյունքն այն է, որ շատ դեպքերում նրանց բոլոր նախաձեռնությունները մնում են որպես նախաձեռնություն և դրանից այնկողմ չեն անցնում: Իսկ պատճառը հետևյալն է. հասարակությունը չի տեսնում, որ նույն ուժերն իրենց էգոն, մեկը մյուսի նկատմամբ ունեցած խնդիրները մի կողմ դնելու, միավորվելու և արդյունքի հասնելու ցանկություն ունեն: 

Սա է պատճառը, որ շատ դեպքերում արտախորհրդարանական ուժերը տանուլ են տալիս թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների օրոք: Միևնույն ժամանակ, փաստ է, որ ՀՀ իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կոպիտ սխալները միավորվելու մեծ հնարավորություններ են տալիս նաև արտախորհրդարանական ուժերին»,-շեշտեց քաղաքագետը: 

Անդրադառնալով իշխանական թիմի ներսում առկա գործընթացներին՝ Գագիկ Համբարյանը նախ ընդգծեց, որ գործող իշխանությունը բազմաբևեռ է:

«Գրեթե ունի այն նույնաբովանդակ տեսքը, որը ժամանակին ուներ ՀՀԿ-ն: Հաշվի առնելով բազմաբևեռ լինելու հանգամանքը՝ մեխանիկորեն թիմում առկա բոլոր բևեռները պայքարելու են նույն թիմում իրենց դիրքերն ավելի ուժեղացնելու համար: 

Այստեղ խնդիրն այն է, թե նույն Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՞ հմտություն կունենա, որ այդ պայքարը շատ դեպքերում դուրս չգա ներթիմային պայքարի սահմաններից ու չհանրայնացվի:

 Այդ պարագայում, իհարկե, հարված կհասցվի Նիկոլ Փաշինյանի վարկանիշին ու նրա, այսպես ասած, ուժեղ լիդերի իմիջին: Առհասարակ, ներթիմային պայքար ասվածը Հայաստանում բոլոր ժամանակներում էլ եղել է, բայց հենց այստեղ են երևում քաղաքական թիմի լիդերի հմտությունները, մասնավորապես, թե նա ինչպես է կարողանում կարգավորել իր թիմի ներսում գոյություն ունեցող բևեռների միջև առկա պայքարը, թույլ չտալ, որպեսզի դրանք հանրայնանան»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց՝ վերոնշյալով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ուշադրության կենտրոնում նաև իշխանության ներթիմային հնարավոր խնդիրներն են:

«Հենց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին շատ դեպքերում չի հաջողվում քողարկել իր թիմի ներսում տարբեր բևեռների միջև գոյություն ունեցող հարցերը, ինչպես նաև պայքարը: Ու երբ թիմակից երկու պատգամավոր լրագրողների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությամբ ԱԺ կուլիսներում ձեռնամարտի են բռնվում, իհարկե, դա անհետևանք չի մնում: 

Այս ամենի հետևանքով թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դաշտում գործող այլ քաղաքական ուժերի մոտ հարց է առաջանում՝ Փաշինյանը, որը չի կարող իր թիմում գոյություն ունեցող խնդիրները կարգավորել, ինչպե՞ս կարող է մի ամբողջ երկիր ղեկավարել: 

Ըստ նշվածի՝ գալիս են այն եզրահանգմանը, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա: Եվ, հետևաբար, ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի ու գործիչների մոտ սկսում է ձևավորվել մի շարժում ստեղծելու ցանկություն, որի միջոցով կկարողանան հասնել իշխանության»,-նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի խոսքով, հետհեղափոխական շրջան ապրող երկրներում ընդդիմադիր դաշտում գործող ուժերը մի խնդիր ունեն. «Բոլոր նման երկրներում իրենց սխալները բարձրաձայնած ուժերին իշխանությունները փորձում են պիտակավորել՝ նրանց անվանելով, օրինակ, «նախկինների մնացորդներ»: 

Այդպիսով փորձում են կեղծ օրակարգեր ձևավորել՝ հասարակությանը շեղելով իրական խնդիրներից ու չեզոքացնելով քաղաքական քննադատներին: Երբ ինչ-որ քաղաքական ուժեր արդարացիորեն բարձրաձայնում են հետհեղափոխական իշխանությունների սխալներն ու բացթողումները, հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հասարակության մի հատվածի համար նրանք թիրախ են դառնում: 

Հայաստանի ներկայիս իշխանությունները բավականին երկար ժամանակ, այդ թվում՝ հիմա, այդ տակտիկան են կիրառում: Բավականին տևական ժամանակ, մի քանի անգամ դառնալով հետապնդումների զոհ, ընդդիմադիրները ինչ-որ փուլում ավելի պասիվ էին գործում: Փոխարենը քաղաքական դաշտում ավելի ակտիվ էին հասարակական գործիչները, նաև նրանք, ովքեր նախորդ իշխանությունների հետ նախկինում ինչ-որ ձևաչափով համագործակցել էին»: 

Հիմա, սակայն, ըստ Համբարյանի, չկա նախկին պասիվ փուլը: 

«Հիմա բավականին մեծ ակտիվացում կա, ինչը պայմանավորված է իշխանությունների բացթողումների, սխալների հետ: Դա կապված է նաև հասարակության մի մասի՝ հետհեղափոխական թմբիրից դուրս գալու հետ: 

Երկու տարին այդքան էլ քիչ ժամանակ չէ հասկանալու, որ կերակրվել են կեղծ ու սին հույսերով: Ասում են՝ «տարիներ շարունակ երկիրը քանդվել է, այս իշխանություններն ինչպե՞ս կարող են երկու տարվա մեջ ինչ-որ քայլեր ձեռնարկել»: Սրան զուգահեռ, երկու տարի առաջ շատ մեծ հավատով լցված քաղաքացին նկատում է, որ այսօրվա պաշտոնյաներից շատերի սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է, իսկ ինքը, այնուամենայնիվ, պետք է սպասի: 

Ընդհանուր առմամբ, կեղծ թվերը, խոստումները, իրադարձությունների վերաբերյալ կեղծ հայտարարությունները հասարակության մի շերտի աչքերը բացեցին, ու նրանք սկսեցին դժգոհել: Այդ դժգոհությունից էլ օգտվում են քաղաքական դաշտում գործող ուժերը, որով և պայմանավորված է նրանց ակտիվությունը»,-հավելեց քաղաքագետը:

Ամփոփելով՝ նա ընդգծեց. «Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունեն տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունեցող աշխարհի խոշորագույն տերությունների դիրքորոշումները: Այս համատեքստում հաշվի առնենք Ռուսաստանի հետ Հայաստանի գործող իշխանությունների հարաբերությունները, որոնք բավականին լարված են, ինչը ոչ ոք չի կարող հերքել: 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ամբողջությամբ կախված չեն ներքաղաքական գործընթացներից: Այստեղ նաև շատ կարևոր է, թե ի՞նչ գործընթացներ կան Հայաստանից դուրս և ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերվում այդ գործընթացների վերջնարդյունքում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay