Ցուցարարները մերժեցին Ազատության հրապարակ տեղափոխվելու առաջարկը
ОБЩЕСТВОԲաղրամյան պողոտան փակած ցուցարարները կրկին հրաժարվեցին Ազատության հրապարակ տեղափոխվելու առաջարկից: Առաջարկը փոխանցեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Ոստիկանությունը խոստացավ երաշխիք տալ, որ Ազատության հրապարակում նրանց հավաքը չի խոչընդոտվի: Ցուցարարները չհամայանեցին անգամ բանակցել: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ գործողություններ չի իրականացնի, իսկ որևէ գործողության դիմելուց մեկ ժամ առաջ կզգուշացնի:
Բաղրամյան պողոտայում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Ոստիկանական պատի մոտից վերացվել է փշալարերի մի շարքը:
Պողոտայում են նաև ԱԺ պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մտավորականներ, ովքեր ժամանել են գիշերը ցուցարարների եւ ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու կոչով ու պատրաստակամությամբ: Ողջ գիշեր պողոտայում են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները` Մայր աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով:Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցներըհունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցանմեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչ այժմ այն շարունակվում է:



