Աշտարակ – Ապարան ճանապարհին մեքենան 30 մետր գլորվել է ձորը
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 02.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 LL 569 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` 19-ամյա Ա. Ս.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Ս.-ը, ուղեւորներ 18-ամյա Ս. Մ.-ն եւ 18-ամյա Հ. Ա.-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը:
1
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
2
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



